• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաշտության պայմանագիր

Հաշտության համաձայնագիր

Դատավարության կողմերը հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 33-ի կետ 1-ը («1.Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:») և կետ 2-ը («2.Կողմերի միջեւ կայացված հաշտության համաձայնությունը ձեւակերպվում է գրավոր:»), ինչպես նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանի աշխատակարգի նույնական ձևակերպումները, կնքեցին հետևյալ համաձայնությունը: 

Պատասխանող կողմը ծնողների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև կնքված պայմանագրում (այսուհետ` պայմանագիր) ավելացնում է կետ, որով երաշխավորվում է երթուղայինի գրավոր հաստատված ժամակարգի պարտադիր առկայությունը: Վարորդների հետ կնքվող համաձայնագրի մեջ պետք է լինի տվյալ երթուղու ժամակարգը, Պայմանագրում պետք է նաև նշում կատարվի արտակարգ իրավիճակներում վարորդի և պատասխանատուի գործողությունների մասին:
Հայցվոր՝   _____________ Միքայել Կամենդատյան,  _____________  Հարություն Ղազարյան
Պատասխանող` Երթուղային հարցերով պատասխանատու՝   _____________  Մամիկոնյան Լուսինե
                                                                                                                                                                                        
Հաստատում եմ՝  _____________  Աշոտ Տիգրանյան
Քաղաք Երևան                                                                                  25.11.2014թ

AttachmentSize
File hashtowtyown.docx13.66 KB