• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայց․ Խաղարկային դատարան

           Խաղարկային դատարանի նախագահ Տիար Աշոտ Բլեյանին
                              «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարան

                               Պատասխանող՝ տրանսպորտային հարցերով պատասխանատու՝ Լուսինե Մամիկոնյան
Համահայցվորներ՝ Հարություն Ղազարյան, Էլեն Մինասյան, Միքայել Կամենդատյան

    Հայցադիմում
(Կրթահամալիրի և ծնողի միջև կնքված 2014թ ուս. տարվա պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և երթուղայինի  ժամակարգ սահմանելու մասին)

1. Գործի նախապատմությունը
2014թ-ի ուս. տարվա Սեպտեմբեր ամսվա ընթացքում կնքվել է համաձայնագիր՝ ծնողների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-ի միջև, որը իր մեջ ներառում է ամենօրյա երթուղայինի սպասարկում: Մասնավորապես՝ առավոտյան ժամը 8.00 -ին երեխաներին տեղափոխել դպրոց և 16:50 -ին տեղափոխել համապատասխան կանգառներ: Հաճախ լինում են դեպքեր, երբ երթուղին անհարգելի պաճառներով  ուշանում  և կատարում է բանավոր կարգով սահմանված ժամակարգի խախտում: Վարորդը ամեն շաբաթ ինքնակամ փոփոխում է  ժամակարգը և ամեն անգամ էլ խախտում է իր փոփոխած նոր ժամակարգը: 

2. Իրավական հիմքեր
Կրթահամալիրի կարգապահական կանոների 9.11 կետի համաձայն՝  <<կրթահամալիրը կազմակերպում է սովորողների անվտանգ, ապահով տեղափոխումը (այդ թվում՝ ուսումնական ճամփորդությունների ժամանակ) ծնողների միջոցներով>>:

3. Ելնելով վերոնշյալ փաստերից պահանջում ենք՝ ստեղծել հստակ ժամանակացույց նախատեսված երթուղայինի  վարորդների և պատասխանատուների համար: Քանի, որ խախտվում է բանավոր համաձայնությունը, պահանջում ենք ավելացնել ծնողների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև կնքած պայմանագրի մեջ կետ երթուղայինի ժամատախտակի մասին:

AttachmentSize
File khagharkayin_dataranin.docx18.51 KB