• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Հեղինակային կրթական ծրագրերի հանրային գնահատում. մայիսյան 10-րդ հավաք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա ստեղծագործական 10-րդ բաց հավաք
Հեղինակային կրթական ծրագրերի հանրային գնահատում
2015թ. մայիսի 5-7

Կազմակերպիչ`     Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից`               ՀՀ ԿԳՆ
Մասնակիցները՝   հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ և փորձագետներ՝ գործընկերներ հաստատությունների մասնագետներ, կրթահամալիրով հետաքրքրվող, կրթահամալիրի դպրոցներում, ակումբներում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային և հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության գործի ծրագրման և կազմակերպման աշխատողներ ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ-ի, ԿՊՏ-ի, ԿՏԱԿ-ի առաջադրմամբ, կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներ, հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, անհատներ

Նպատակը՝  կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի արդյունքների (հավաքից հավաք) հրապարակում, քննարկում, գնահատում, գործընկերության հաստատում
հեղինակային կրթական 
այլ ծրագրերի ներկայացում 

Աշխատակարգ
Մարտի 1-15՝ ըստ ուսումնական բնագավառների և կրթական աստիճանների՝ փորձագիտական խմբերի ձևավորում.

Մարտի 16-մայիսի 4 

  • փորձագիտական խմբերի աշխատանք ֆիզիկական և մեդիա միջավայրերում.
  • ուսումնական բլոգներում, ենթակայքերում, կայքում՝ սովորողների «Իմ հավաքը. հավաքից հավաք», «Իմ անհատական ուսումնական պլանը» ստուգատեսների նյութեր
  • Հոդվածներ «Դպիրում».
    կրթահամալիրի դասավանդող-հեղինակների՝ իրականացված ուսումնական ծրագրի արդյունքները, 2014-2015 ուսումնական տարում գրանցած ձեռքբերումները, խնդիրները, 2015-2016 ուսումնական տարվա ուսումնական ծրագրերի նախագծեր, 2015-2016-ի ուսումնական նախագծերի մասին նկատառումներ, ուսումնական ծրագրի զարգացման պատմություն, փորձագետների հետ իրականացվող աշխատանքը.
    փորձագետների՝ եզրակացություններ, ուսպլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, կարգերի, դասընթացների ծրագրերի լրամշակման առաջարկություններ
    հեղինակային կրթական այլ ծրագրեր ներկայացնող հեղինակների 

Մայիսի 5-7

  • ուսումնական բաց պարապմունքներ
  • սովորողի և ուսուցչի անհատական ուսումնական պլանի ներկայացումներ
  • ակումբային բաց պարապմունքներ
  • մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի բաց պարապմունքներ
  • ամառային ուսումնական նախագծերի, ճամբարների, ստուգատեսների ներկայացում
  • ուսումնական նորամուտներ
  • ցուցադրություններ
  • համերգներ, ներկայացումներ
  • թանապուրի, կաթնապուրի ծիսական հյուրասիրություն

Մայիսի 5-7-ի մանրամասն ծրագրի հրապարակում ապրիլի 20-27-ին։