• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» 2014թ. մրցանակներ շնորհելու մասին

ՀՐԱՄԱՆ N 14-607

15.12.2014թ.

Կրթահամալիրի «Մխիթար Սեբաստացի» 2014թ. մրցանակները շնորհել.

  • Դասավանդող Մարգարիտ Սարգսյանին՝ «Ճանաչենք ժամանակիցներին» նախագծով, «Լուսաստղ» ամսագրով, ընթերցողների ակումբով  սովորողների հետ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման, սովորողների թարգմանական նախագծերի ղեկավարման համար. 2014թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Մարգարիտ Սարգսյանին որպես մրցանակ հանձնել Մխիթարյան միաբանությունում մեկ շաբաթ աշխատելու ուղեգիր.
  • Ավագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարանի սովորող Վիկտորյա Մարկոսյանին՝ թարգմանական-ստեղծագործական-հետազոտական աշխատանքի համար: 2014թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Վիկտորյա Մարկոսյանին նշանակել կրթաթոշակ 10 ամիս ժամկետով ամսական 10.000 դրամ, ընդամենը՝ 100.000 դրամ։

Մրցանակները հանձնել դեկտեմբերի 16-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը՝ «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ցուցադրություն-ուսումնական նախագծերի տոնավաճառի ժամանակ։

Հիմք` կրթահամալիրի 2014թ. ուսումական օրացույց, կրթահամալիրի 2014թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր:

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան

 

Կարծիք

Անսպասելի էր, ապշած-կարմրած նստած եմ...Էս պահին չգիտեմ էլ՝ ինչ պիտի անեմ: Շնորհակալ եմ: Շնորհակալ եմ:

Շատ շնորհավոր, Մարգարիտ ջան :)

Շնորհավորում եմ «տրիումֆատորներին» և շնորհակալություն անցյալ տարվա մրցանակաբաշխության «ինտրիգներից» զերծ պահելու համար :)) Շնորհավորում եմ նաև մեր կրթահամալիրին` առկա ընտրության բազմազանության համար...

Շնորհավոր, երեխեք։ Բարով վայելեք։

Վիկա ջան, շնորհավորում եմ։ Կեցցե՛ս դու։ :)

Կարծիք ավելացնել