• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

«Սեբաստացի» ռադիո

Նախագիծ

«Սեբաստացի» ռադիոն համակարգում է կրթահամալիրի դպրոցների ուսումնական ռադիոների աշխատանքը.

  • հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման և տարածման լուսաբանում (լրատվություն).
  • թեմատիկ ռադիոհաղորդումների ստեղծում (կրթական ծրագրի իրականացման արդյունքների լուսաբանում).
  • դպրոցում ուսումնական աուդիո-նախագծերի արդյունքների հավաքում-ներկայացում
  • օրական հաղորդումների ստեղծում:

Ռադիոնյութերի ստեղծումը կրթահամալիրի նախակրթարանի, 1-9-րդ, 10-12-րդ դասարանների, քոլեջի ուսումնական ծրագրերով որոշված ուսումնական աշխատանք է։ Դպրոցական ռադիոն իր հաղորդումներում օգտագործում է ինչպես հատուկ ստեղծված նյութերը, այնպես էլ այլ ուսումնական պարապմունքների, ուսումնական նախագծերի արդյունքում ստեղծված աուդիոնյութեր։ 

2014-2015 ուստարում գործող ուսումնական դպրոցական ռադիոները.

  • Նոր ռադիո
  • Հիմնական ռադիո
  • Ռադիո Գեղարվեստ
  • Գույն Ռադիո
  • Ռադիո Բան
  • Արտ Բզզան
Դպրոցական ռադիոն ենթակայքում ունի իր էջը: 
mskh.am-ում «Սեբաստացի» ռադիոյի էջը վարում են դպրոցական ռադիոյի պատասխանատուները (օրական մեկը): Համակարգողը mskh.am-ի համար ստեղծում է ամբողջական մինչև 5 րոպեանոց հաղորդում, որ հրապարակվում է  «info-ռադիո» էջումօրվա նույն ժամին` 21.00: