• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

«Սեբաստացի» TV 2014-2015

«Սեբաստացի» TV-ն կրթահամալիրի ինտերնետային հեռուստատեսությունն է։ Ղեկավար՝ Գրիգոր Խաչատրյան, մասնագետներ՝ Անի Սարգսյան, Սուսան Ամուջանյան, Մարինե Մկրտչյան։

TV-ն համակարգում է կրթահամալիրի սովորողների և աշխատողների՝ տեսանյութերի ստեղծման ուսումնական աշխատանքը՝

  • ուսումնական TV նախագծերի մշակում և իրականացում.
  • դասընթացների ծրագրերով անհրաժեշտ ուսումնական տեսանյութերի ստեղծում,
  • հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման և տարածման տեսա-լուսաբանում.
  • ուսումնական նշանակության ֆիլմադարանի ստեղծում։

«Սեբաստացի» TV-ի մասնագետները վարում են «Սեբաստացի TV» և «Ֆիլմադարան» ենթակայքերը։

TV-ն

  • կրթահամալիրում իրականացվող ծրագրերի մասնակիցն է.
  • ձևակերպում է mskh-ում ներկայացվող, տեսանյութերին և ֆոտոներին ներկայացվող պահանջները, գնահատում հրապարակված տեսանյութերը և լուսանկարները, կազմակերպում հեղինակների հետ քննարկումներ, նրանց անհատական հեռավար խորհուրդներ տալիս նյութի էջում կարծիքի տեսքով կամ էլեկտրոնային նամակով.
  • ձևակերպում է պարբերական հաղորդումների պատվեր և առաջարկում սովորողներին և դասավանդողներին. TV-ի ղեկավարը, մասնագետը կարող են ղեկավարել այդպիսի ուսումնական նախագծեր կամ մասնակցել դրանց իրականացմանը.
  • ձևակերպում է պատվերներ կոնկրետ ուսումնական խմբին կամ ակումբին տնօրենի հրամանով կազմակերպվող ստեղծագործական արտագնա հավաքների, ուսումնական դաշտային ճամբարների, կրթական-մշակութային արշավների, կրթական փոխանակումների, պլեներների և ուսումնական ճամփորդությունների լուսաբանման նպատակով՝ ըստ անհրաժեշտության այդ խմբերում ընդգրկելով TV ակումբի սովորողի.
  • լուսաբանում է կրթական կարևոր իրադարձությունները, կրթահամալիրի կարևորագույն ծեսերը.
  • նկարահանում է տաղավարային հաղորդումներ,  գովազդներ, շաբաթվա ամփոփիչ լուրերի թողարկում.
  • արխիվացնում է տեսանյութերը.
  • ստեղծում է թեմատիկ ֆոտոշարքեր.
  • ձևավորում է կրթահամալիրի սովորողներից մասնագիտական խումբ ավագ դպրոցի սովորողներից, ովքեր հետաքրքրված են օպերատորությամբ, մոնտաժով և իրականացնում մասնագիտական պարապմունքներ, նկարահանում տաղավարային հաղորդումներ.
  • համագործակցում է կրթահամալիրում գործող ակումբների հետ, ստեղծում տարբեր հաղորդումներ.
  • ավելի բաց և թափանցիկ է դարձնում կրթահամալիրը։