• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացիներից պրծում չկա

Առավոտ, Սուրբ Երրորդություն եկեղեցի: Ժամերգություն, հետո աղմկոտ ավտոբուս, 22 խոսող բերան, ամեն ինչ հանդարտվեց: Շուտով Երևանից դուրս կգանք:

10:21.Արդեն մտել ենք Կոտայքի մարզ: Այստեղ աշունը գեղեցիկ է, բայց դեղնած ծառերը քիչ են: Ամեն ինչ շատ լավ է: Հիշում ենք մեր հին ճամփորդություններն ու ծիծաղում:

Աշունը սկսեց խորանալ: Սևանի ճանապարհին ենք: Գեղամա լեռներն իրենց մառախուղ գլխարկներն են հագել: Մենք հիանում ենք:

10:56. Շատ ցուրտ է: Բոլորս մրսում ենք:

11:27. Սևանում ենք: Կարծես էլ ցուրտ չի: Արևի շողերն ընկել են ջրերի վրա, սիրուն է: Անցնում ենք Սևանի կողքով:

12:04.Ադեն հասել ենք Դիլիջան: Այստեղ շոգ է: Բնությունը գեղեցիկ է, ծառերը կանաչ, դեղին, նարնջագույն տերևներ են հագել: Այս գույներն Դիլիջանին շատ են սազում:

12:28-15:24 Ջուխտակավանքում ենք: Մի գեղեցիկ ճանապարհով հասանք երկու եղբայր վանքերի մոտ: Տերևների խշխշոցը աղոթքի է նման: Վանքերն էլ այնքա՜ն գեղեցիկ են, էլ ասելու չի: Արտասանեցինք, աղոթեցինք, երգեցինք, արտասանեցինք, խաղացինք:

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,

Տխուրաչյա աշուն,

Սիրած աշուն...

Այ, այսպիսի աշուն էր:

Մի ճերմակ ձի տեսանք: Այնքան գեղեցիկ էր: Նա էլ էր վայելում աշունը: Ես մտքումս սկսեցի ձիու հետ խոսել:

Վերադարձի ճանապարհին Գեղարվեստի ավագ դպրոցից մի խմբի հանդիպեցինք: Սեբաստացիներից պրծում չկա: 

Այսօր հասցրեցինք նաև Գոշավանքում լինել: