• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հրավիրում ենք աշխատանքի

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում կրթահամալիրում իրականացվող ռազմա-մարզական աշխատանքների կազմակերպչի (զինղեկի): Զինղեկի աշխատանքը որոշվում է ՀՀ ԿԳՆ 2011 թ. N 1222-Ն և ՊՆ 2011 թ. N 1356-Ն համատեղ հրամանով։

Կրթահամալիրի զինղեկը կազմակերպում է.

  • կրթահամալիրի (դպրոցների) ուսումնական օրացույցներով որոշված ռազմա-մարզական խաղերը.
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ռազմա-մարզական բաց ճամբարները.
  • ռազմա-մարզական պատանեկան ակումբը.
  • կրթահամալիրի մարզական կենտրոնի կազմում գործող հրաձգարանի աշխատանքները, հնգամարտի ուսումնական նախագծեր.
  • Արցախի «Ասպետ» ամենամյա ռազմա-մարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցության նախապատրաստումը։

Ներկայացվող պահանջները.

  • բարձրագույն կրթություն
  • սպայական կոչում
  • ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ և ՀՀ ոստիկանության ներքին զորքերում ծառայության փորձ
  • ուսումնական մեդիահմտություններ.
  • իրավական ակտերի իմացություն.
  • անգլերենի կամ ռուսերենի իմացություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը ներկայացրեք http://mskh.am/am/node/add/hayt  էլեկտրոնային էջում: