• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային կյանք. Ֆիլմի դիտում

Հունիսի 3-ին, ժամը 11:00, Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահ

«Օլիվեր Թվիսթ»-ը 1968 թվականին երաժշտական դրամայի ժանրով նկարահանված ֆիլմ է, որի ռեժիսորը անգլիացի Քերոլ Ռիդն է: Ֆիլմի բովանդակությունը հիմնված է Չարլզ Դիկենսի համանուն վեպի վրա, երաժշտությունը` Լիոնել Բարթի, սցենարը`Վերնոն Հարիսի:   1969 թվականին ֆիլմը 6 անվանակարգերով "Օսկար" մրցանակի է արժանացել, ինչպես նաև` լավագույն ֆիլմի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը: Ֆիջինի դերակատար Ռոն Մուդին էլ ստացել է լավագույն տղամարդ դերակատարին սահմանված մրցանակը:

Վաղը անգլախոսների ակումբը հրավիրում է բոլոր ցանկացողներին դիտելու այդ ֆիլմի անգլերեն տարբերակը: Չարլզ Դիկենսի վեպի բովանդակությունը բոլորին է ծանոթ: Ռեժիսորի, օպերատորի, դերասանների բարձր արվեստը և հատկապես` ֆիլմի երաժշտությունը, կօգնեն Ձեզ հասկանալու և հաճույք ստանալու` առանց անգլերենի լավ իմացության: Չէ որ մենք առանց ֆրանսերեն իմանալու հաճույքով լսում ենք Շարլ Ազնավուրի երգերը: Բարձր արվեստը հասկանալի է հոգով:

Կարծիք

Դիքենսը 1838 թ-ին լույս է ընծայել «Օլիվեր Թվիստ» վեպը, որի հիման վրա է նկարահանվել "Օլիվեր" ֆիլմը, որը դիտողին տեղափոխում է Լոնդոն և մի պահ պատկերցնում ես քեզ Լոնդոնում: Ֆիլմը սկզբում ցույց է տալիս Լոնդոնի գետնախորշերում ապրող թշվառների աշխարհը,որտեղ որբերը պայքարում են իրենց կյանքի համար: Օլիվերի կյանքը տանում է հասարակ մարդկանց կյանք, ուր բոլորը զբաղվում են առևտրով իրենց օրվա ապրուստը ապահովելու համար: Այնուհետև հարուստների կյանք, որոնց երեխաները հաճախում են դպրոց, վարում են շքեզ կյանք մի խոսքով որևիցե բանի կարիք չունեն: Դա թույլ է տալիս հասկանալ, որ այն ժամանակ Լոնդոնում ամենի ինչ այդքան էլ հարթ չէր , երբ Անգլիան աշխարհի հզորագույն կայսրություններից էր: Դիտելուց հետո միայն հասկացա որքան դաժան ու դժվար էր Օլիվերի միայնակ կյանքը, բայց նա պայքարեց և կարողացավ հաղթահարել բոլոր փորձությունները: Ինձ ամենից շատը գերեց ֆիլմի նուրբ երաժշտությունը, անգլիական պարերը, երգերը , հին ավանդույթները և դերասանական հիանալի բեմականացումը, առանց որի ֆիլմը ուղակի անհետաքրքիր կլիներ: Ռոն Մուդինը՝ Ֆիջինի դերակատարը ֆիլմում գող էր, ով հոգ էր տանում որբ երեխաների մասին, այդ թվում և Օլիվերին, բայց սովորեցնում էր նրանց զբաղվել գողությամբ: Միգուցե նրա արարքը աններելի էր, բայց նա միակն էր, ով անկեղծ սիրում էր, այդ երեխաներին: Այդ ժամանակաշրջանում Դիքենսն առաջինն է, ով ֆիլմում անդրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին:
By Սուսաննա

Կարծիք ավելացնել