• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր դպրոցին հյուր

   Նոր դպրոցը իր հյուրընկալ դռներն էր բացել մեր առջև: Ներկայացվեցին բազմաթիվ հաջողված ու բազմազան նախագծեր՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթները, հեքիաթ ընկերոջը, ծառատունկը Ավագ դպրոց-վարժարանի հետ և ուրախ ճանապարհորդություններով զվարճալի ու գրավիչ մաթեմատիկան ու ֆիլմեր, ֆիլմեր...  Որպես գեղեցիկ վերջաբան՝ տիկին Երանուհին պատմեց ընթերցաասրահի մասին: Այս ուսումնական տարվա ընթացքում ընթերցասրահում ընթերցողների մի մեծ բանակ է հավաքվել: Սովորողները խնամում, հոգ են տանում գրքերին, նվիրում նորերը և ընթերցում: Գրքերի նվիրատվությամբ զբաղվում են ոչ միայն սովորողները, այլ նաև ծնողները, իսկ ընթերցասրահի հիմնական հաճախորդները գիրքը ընթերցելուց հետո նրա մասին պատմում են կայքում և խորհուրդ տալիս իրենց ընկերներին: Կենտրոնական գրադարանի կողմից Նոր դպրոցի ընթերցասրահն այդ օրը համալրվեց նոր գրքերով և երեխաները միահամուռ ձեռքն առան նոր ու գեղեցիկ գրքերը և համոզված եմ, որ դրանք էլ դարակին երկար դրված չեն մնա: 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.