• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

«Հաղթանակի գավաթ». հաղթանակի մայիս

Նկարագրություն: 
«Հաղթանակի գավաթ» ինտելեկտուալ խաղի պատանեկան մրցարշավն ավարտվեց: Առաջին տեղը գրավեց Երևան քաղաքի «Ալֆա »ինտելեկտուալ ակումբի թիմը, երկրորդ տեղում Գյումրիի «Ֆոտոն» ակումբն էր, երրորդ տեղում՝ «Կիլիկիա» հավաքականը: Բոլոր մասնակիցներն ստացան պատվոգրեր և նվերներ: Շնորհավորում ենք բոլորին մասնակցության և հետաքրքիր խաղի համար: Սա սկիզբն էր, որն անպայման կունենա շարունակություն՝ ավելի շատ մասնակիցներով, հետաքրքիր հարցերով: Խաղը նվիրված էր Շուշիի եռատոնին: Մենք քեզ հետ ենք, Շուշի´, մենք քեզ հետ ենք, Արցա´խ: Ավագ դպրոց- վարժարանի արշավականներ
Բաժին: 

Կարծիք

 

Շնորհավորում եմ հաղթողներին, բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին: Հրաշալի սերունդ է, տաղանդավոր, խելացի, բանիմաց, հատկապես կրթահամալիրի սովորողներին ճանաչելով եմ ասում, ովքեր սիրում են ընթերցել, սովորել, շատերն ինքնակրթությամբ են զբաղվում:

Կարծիք ավելացնել