• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Միշտ նույն Գառնու տաճարը

Նկարագրություն: 
Արդեն որերորդ անգամ, չեմ էլ կարող հիշել, նորից Գառնու տաճարը, բայց, ինչպես ցանկացած ճարտարապետական հուշակոթող, Գառնին միշտ զարմացնում ու հիացնում է: Աշնանը ոսկեզօծ տերևների շրջանակում Գառնին շքեղ էր ու վեհ: Սա Գառնին, իսկ մինչ Գառնի կհասնեինք, անցնում էինք երևանյան փողոցներով, ու նորից` Փակ շուկան` նախկինում շքեղ ու վեհաշուք... Ամեն անգամ բաց վերքի նման ցավեցնում է, բայց սա ուրիշ խոսակցություն է, և մեզ ուրիշ տեղ կտանի... Հիմա շքեղ աշուն է, ու պետք է ամեն պահ վայելել բնության այս պարգևը: Ճամփորդության մասին պատմում է Ազատ Հարությունյանը http://himnakan.mskh.am/node/5481 Տեսաֆիլմ` http://himnakan.mskh.am/node/5482