• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Մեր գյուղերը. Ռինդ

Նկարագրություն: 
Ռինդ գյուղը հիմնադրվել է 1800թ-ի սկզբներին, շորգեցի Սիմոնի կողմից, որից հետո այնտեղ են հաստատվել Մելիք Բալին իր եղբայրներ Աղաբաբի և Գրիգորի հետ միասին, Զարգար Թադևոսը և այլ ընտանիքներ։ 1967թ-ին սողանքի պատճառով գյուղը տեղափոխվել է և հիմնվել հին գյուղատեղին հարող «Թափ» հանդամասում։ Ներկայումս գյուղի վարչական տարածքը 4388.32 հա է, տնտեսությունների թիվը`432։ Մարզկենտրոնից հեռավորությունը 25կմ է, մայրուղուց` 4կմ։ Ռինդ գյուղը սահմանակից է Ելփին, Չիվա, Արենի, Աղավնաձոր, Հորս, Թառաթումբ համայնքներին։ Գյուղի տարածքում պահպանվել են XII-XIII դարի եկեղեցու մնացորդներ, մատուռներ, XIII-XIV դարի խաչքարեր։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է խաղողագործությամբ, անասանապահությամբ, այգեգործությամբ։ Գյուղը հայտնի է իր մշակած մրգերով` դեղձ, ծիրան, և գինիով։ Գյուղը ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, փոստ, բուժկետ։