• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ահա այսպիսի ծնունդ: Ծնունդդ շնորհավոր, Տիար

Սեպտեմբերի 4:

Անհանգստւթյուն, լարում, հուզմուք. Կրթական շքերթ, ստեղծագործական հավաք, Տիարի ծննդյան օր:

Հանգստություն, խաղաղություն, ուրախություն` մեդիակենտրոնում: Մեծից փոքր, սեբաստացիներ և ոչ սեբաստացիներ եկել էին շնորհավորելու իրար` Տիար ունենալու առթիվ, Տիարին` ծննդյան օրվա առթիվ:

Շնորհավոր և դարձյալ շնորհավոր:

Կարծիք

Նկարների մի մասը` Սարգիս Սուքիասյանի

Շնորհավորում ենք :)
By Լիլիթ

Ծնունդդ շնորհավոր, Իմ Տնօրեն: Միշտ այդպես դրական, կենսուրախ, սիրով շրջապատված մնաք: Դպրոցն ավարտեցի, համալսարան ընդունվեցի, այնտեղ էլ կա դեկան, ռեկտոր կա, բայց միևնույնն է Դուք եք միշտ մնալու իմ Տնօրենը: Վաղուց է ինչ Ձեզ չեմ տեսել, Ձեր ուրախ ձայնն ու խրատները չեմ լսել, բայց միշտ հիշում եմ, կարոտում եմ Ձեզ: Թվում է՝ տնօրեն եք եղել սովորական աշակերտի, որի նման հազարավորներն են եկել ու անցել, բայց ինձ համար դա երբեք այդես չի եղել ու չի լինի: Ամեն օր հիշում եմ մեր առավոտյան պարապմունքները, Ձեր խորհուրդները, բարի զայրույթը, երգելը, պարելը: Դուք անջնջելի հետք եք թողել իմ կյանքում, դարձել այն մարդկանցից մեկը, որից ամբողջ կյանքում էլ սովորելու բան ունեմ:Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ Ձեզ տեսա:Հաջորդ օրը համալսարանում դասախոսներն ու ուսանողներն էին դա քննարկում: Մի հպարտություն, մի հրճվանք, նույնիսկ հուզվեցի.ախր Տնօրենս էր խոսում, Տնօրենիս մասին էր խոսքը: Ամեն անգամ երազում եմ էլի դպրոց գնալու, էլի Ձեր աշակերտը լինելու մասին, բայց... Մի խոսքով, իմ տիար Բլեյան, միշտ այսպես փայլեք, ես էլ ամեն տեղ գլուխս գովալով ման գամ, որ Աշոտ Բլեյանի սանն եմ եղել: Սիրում եմ Ձեզ ու շատ:
By Ռուզաննա Թովմասյան

Կարծիք ավելացնել