• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեղծեցինք նախագծային մեդիափաթեթ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական նախագածերի ստեղծման պահանջի շրջանակում, կրթահամալիրի ուսուցիչների մի խումբ միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանի ղեկավարությամբ մշակեց, քննարկեց եւ ստեղծեց Արտասահմանյան գրականության մեդիափաթեթ:
Մեդիափաթեթը իրենից նեկայացնում է կրթական նախագծի մասին ամբողջական տեղեկատվություն հետեւյալ հարցադրումների պատասխաններով` ի՞նչ է նախագիծը, ինչպե՞ս է այն իրագործվում, ի՞նչ ուսումնական խնդիրներ է լուծում, ի՞նչ կարողություններ և հմտություններ է ձեռք բերում սովորողը նախագծային ուսուցման միջոցով: Բոլոր այս  հարցերը քննարկվեցին այս շաբաթ տեղի ունեցած քառօրյա սեմինարների ընթացքում եւ գտան իրենց պատասխանները, ամբողջանալով մեդիափաթեթում: 
Տեղեկացնեմ, որ ընթացիկ աշխատանքը պայմանավորված էր gradaran.mskh.am կայքից խմբի մասնակիցների կողմից արտասահմանյան գրականության մեկական  ստեղծագործության ընտրությամբ, ընթերցանությամբ եւ այդ մասին վերլուծական նյութ գրելու առաջադրանքի կատարմամբ: Նյութերը տեղադրված են խմբի անդամների բլոգներում, որոնց կարող եք ծանոթանալ, այցելելով հեղինակների բլոգները: Խմբի անդամների նշված վերլուծությունները նույնպես քննարկվել են, հայտնվել կարծիքներ, տրվել գնահատականներ: Քննարկել ենք նաև նախագծային ուսուցման գնահատման համակարգը՝ առանձնացրել դրանց գնահատման երեք ցուցանիշներ՝ աշխատանքի ինքնագնահատում, ընկերոջ և խմբային աշխատանքի գնահատում և նախագծի գնահատում: 
Հիշեցնեմ, որ նախագծային ուսուցման արդյունքում կարևորվում է սովորողի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: