• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

1-4-րդ դասարանների ուսումնական պլան

2013-2014 ուսումնական տարի

Հիմնական կրթություն. 1-4-րդ դասարաններ

Ուսումնական պլան

Ուսումնական դասընթացներ

Տարեկան ժամաքանակը

I

II

III

IV

Մայրենի

180

216

216

216

Ռուսերեն

72

72

108

108

Անգլերեն

72

72

108

108

Մաթեմատիկա

144

144

144

144

Շախմատ և տրամաբանական այլ խաղեր

36

36

36

-

Երաժշտություն

72

72

72

72

Կերպարվեստ, տեխնոլոգիա

72

72

72

72

Մեդիատեխնոլոգիաներ

36

36

36

36

Ես և շրջակաաշխարհը

72

72

72

72

Մարմնակրթություն

108

108

108

108

Սովորողի ընտրած գործունեություն

-

72

72

72

Ընդամենը

864

972

1044

1008

Լրացուցիչ կրթություն (նախասիրության զարգացում)

108

108

108

108

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
  2. Առաջին դասարան ընդունվում է այն երեխան, ում 6 տարին լրանում է մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը, 2-4-րդ դասարաններ` համապատասխան դասարանի սովորողը  (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով), ում ծնողն ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով կնքում պայմանագիր ուսումնառության մասին:
  3. Դասարանում սովորողների թիվը 20-22 է: Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացները կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով:
  4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  5. Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր, ուսումնական նախագծերի իրականացում։
  6. Սովորողի ուսումնական գործունեության կազմակերպման և արդյունքների մասին անհրաժեշտ տեղեկությունները սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում: 
  7. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, ստեղծագործական հավաքներին, Հանրակրթական դիջիթեքին, ծեսերին և տոներին սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
  8. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
  9. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
  10. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական նեթբուք-նոթբուքով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից ուսումնական նպատակներով օգտվելու հնարավորություն: 
  11. Մեդիագրադարանը և դպրոցական գրադարանը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
  12. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
  13. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:
  14. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
  15. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
  16. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում, ստանում է համապատասխան գրանցում:
  17. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում, ստանում է համապատասխան գրանցում:
  18. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
  19. Ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավար-դասվարը մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:
  20. «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներառում է «Ինձ շրջապատող մարդիկ», «Բնագիտություն», «Տիեզերք», «Հայրենագիտություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն», «Առողջություն» դասընթացները, որոնք կազմակերպվում են փորձի հիման վրա և բացօթյա` բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի, հայրենագիտական ուսումնական ճամփորդությունների, ուսումնական նախագծերի ձևով: «Տիեզերքի» ծրագրով երկնային մարմինների մասին գիտելիք սովորողն ստանում է  աստղացուցարանում, աստղադիտակով սեփական դիտումներով:
  21. Օտար լեզուները, մեդիամիջոցներն ու համացանցը  ուսուցանվում և գործածվում են առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների և թվային միջոցների ամենօրյա կիրառություն: Սովորողն առաջին դասարանից օգտվում է էլեկտրոնային փոստից: Էլեկտրոնային փոստի և էլեկտրոնային օրագրի վարումը` սովորողի և դասավանդողների համար,  ուսումնական բլոգի վարումը` դասավանդողների համար պարտադիր ուսումնական աշխատանք են: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։
  22. «Մեդիատեխնոլոգիաներ» դասընթացը կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով. սովորողը ծանոթանում է համակարգչային կիրառական ծրագրերի, թվային տեխնիկական միջոցների կիրառմանը: Անհրաժեշտ մեդիահմտությունները ներառվում են նաև մյուս դասընթացների ծրագրերում:
  23. Երաժշտությունը ներառում է երգի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, երաժշտական գրագիտություն:
  24. Մարմնամարզությունը, ազգային շարժուն խաղերը  մարմնակրթության բաղկացուցիչն են:
  25. Թատրոնը սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպելու արդյունավետ ձևերից է:
  26. Սովորողը իր ընտրությամբ 2-4-րդ դասարանում շաբաթական 2 ժամ մասնակցում է երաժշտական գործունեության, կերպարվեստի, մարմնամարզության, շախմատի, «Մաթեմատիկան` բանավոր» դասընթացներից մեկին:
  27. Լրացուցիչ կրթության դասընթացների` օտար լեզվի, մաթեմատիկայի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, խեցեգործության, շախմատի, մարզաձևի (լող,ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա) և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
  28. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է սովորողների էլեկտրոնային օրագրերում, դպրոցի ղեկավարի, դասավանդողների էլեկտրոնային բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային կիսամյակային հաշվետվություններում:
  29. Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում:  Կիսամյակի վերջում յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը: Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքների լավագույն նմուշների էլեկտրոնային տարբերակները ներկայացվում են նրա բլոգում (էջում):  Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։
  30. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
  31. Չորրորդ դասարանի վերջում գնահատման կենտրոնը սահմանված կարգով անցկացնում է ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ: