• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայրենասիրություն չկա

    Ճամբարի ընթացքում ասվեց  անկեղծ լինելու և արտահայտվելու մասին յուրաքանչյուր կետի շուրջ,  իսկ ես, քանի որ  անկեղծությունն է, որ կարևորում եմ կյանքում, կլինեմ կատարյալ անկեղծ:  Չեմ խոսում իմ տպավորությունների մասին, որովհետև դրանք իմն են և չեմ կարծում, որ հետաքրքիր է որևէ մեկին:  Հերթականությամբ պատմել ճամբարի օրերի  աշխատանքային գործողությունների  հաջորդականության մասին և ներկայացնել դրանք կետ առ կետ չեմ պատրաստվում, քանի որ դա քչերին է, որ կհետաքրքրի և բավականին հին մեթոդ է նյութ կազմելու համար:
    Անկեղծ խոստովանություն առաջին՝ չեի ուզում գնալ: Չեմ թաքցնի ու կասեմ, որ զբաղված էի:  Առաջին հայացքից սա ձեզ համար կարևոր կետ էր, ինձ համար՝ ոչ, քանի որ առհասարակ բանակ ասվածն է ինձ համար անարժեքության և ժամանակի կորստի մարմնավորում: Իսկ հայրենասիրության սերմանումն ու զարգացումը անիմաստ: Համաձայն եմ, որ հայրենասիրությունը թշնամիներին վարկաբեկելով չէ, որ լինում է, այլ պատմության  այդ հսկայական շղթան սերտելով և քո դարաշրջանում շարունակելով կերտել նույն պատմությունը, բայց խնդրում եմ առանց արյունի, այսինքն առանց կատակերգության: Իսկ ընդհանրապես հայերանասիրություն չկա ինձ համար: Իմանալ երկրիդ պատմությունը պետք է, պարտավորես, բայց հպարտանալ դրանով և ինչ որ հայրենասիրական զոհողությունների գնալ, և ոգեշնչվել անորոշ զգացմունքներով, որը տածվում է  հայրենիքի նկատմամբ, թե երգերի,  թե ավանդությունների և, թե հենց պատմության տեսքով՝ ոչ:  Սովորաբար հպարտանում են այն բանով, որը միակն է և եզակին: Չեմ ասում  յուրահատուկ, ասում եմ միակը: Բոլոր երկրներն էլ ունեն իրենց պատմությունը: Այդ երկրներից յուրաքանչյուրը ունեն յուրահատուկ կետեր իրենց պատմության մեջ,  իրենց երկիրը աշխարհին ներկայացնելու համար: Չգիտեմ, նրանք հպարտանում են դրանցով,  թե՝ ոչ, բայց հայ ազգը հպարտանում է: Իսկ ես ասում եմ՝. Եթե բոլորն ունեն յուրահատկությունները, ապա ի՞նչ կարիք կա հպարտանալու:
   Թույլ երկրներն են բանակ ունենում, ըստ այդմ գրեթե բոլոր երկրներն են թույլ: Ասենք՝ օրինակ բացառությամբ  Շվեյցարիայի և այլ երկրների, որոնց  տալիքներն ու առնելիքները վերջացած են, և ելումուտն ազատ է:  Համերաշխությանը չձգտող մարդը, այդ նույն հայրենիք կոչվածը, ինձ համար թուլամորթության հայրն է:  Զարգացած երկրներում սահմանը պահում են հատուկ ծառայողները,  այլ ոչ թե հայրենասիրության ճիչեր արձակող բյուր մարդիկ, որոնք հարկադրաբար են գնում: Իմ երկրում սահմանի պահպանության հարցի դրվածքը կոմայի մեջ է: Մեզ մոտ վիճակը ընդհամենը սխալ է: Անխտիր ուղարկել բոլորին պահելու մի սահման՝ պաշտպանելու մի երկիր, որը ցինիկ երիտ-հայերի ձեռքում է: Սա ինձ նյարդայնացնում է:  
   Չեմ պատրաստվում շատ շեղվել թեմայից, քանի որ չունեմ այդ գաղափարը այս հարցը լիովին քննարկելու և վերջակետի հասցնելու այնուհետև լուծելու համար, մանավանդ որ դա չէ, որ ինձ հանձնարարված է: Ինչևէ  կյանքի հերթական փուլը այդ բանակ կոչվածն է, և ինչու չէ թող իրականացվեն նախապատրաստական այդ աշխատանքները: Անձամբ ես չեմ պատրաստվում բանակ գնալ:
Ես ապրում եմ նույն երկրագնդի վրա, որտեղ բոլորն ինձ հետ հավասար են, ես էլ բոլորի հետ և ոչ մի երկրորդ անձ լինի դա մարդ թե հայրենիք, որը դեռ պարզ չէ թե ինչն է, իրավունք չունի ինձկառավարելու: Միգուցե սրանք խոսքեր են, բայց վախենամ դրանք շատ հեշտությամբ իրականություն դառնան: Գիտեմ, որ լրջություն չի տրվի իմ այս խոսքերին, բայց նույն այդ լրջությամբ հակադարձ կերպով ես եմ տրամադրված:
 Այո  ճամբարը դրական էր: Կենցաղային թերությունները ինձ չեին հուզում: Ճամբարի լավ լինելը պայմանավորված չէր ճամբարի և դրա նպատակի հետ:  Մթնոլորտը ընկերներս էին, և ինձ շրջապատող մարդիկ:  
   Ես գիտեմ, որ բոլոր մարդիկ են կենցաղային:  

Գառնիկ Արզումանյան

Կարծիք

Շատ հարգելի Վահրամ Թոքմաջյան, որտեղի՞ց է վերցված սովորողի հոդվածը։ Խնդրում եմ չխախտել կարգը` http://mskh.am/am/23350 և պայմանավորվածությունը։

Տիկին Սուսան ջան, ընդունում եմ թերացումը: Սա էլ հղումը՝ http://arzumanyangarnik.blogspot.com/2013/08/blog-post.html

Հավանում եմ անկեղծությունդ, Գառնիկ Արզումանյան. «Գիտեմ, որ լրջություն չի տրվի իմ այս խոսքերին»: Լրջություն չտալով քո այս խոսքերին՝ հարկ համարեցի պատասխանել քեզ: Գոնե ես ու ինձ նման շատերը ոչ այնքան հպարտանում են ազգի ստեղծած արժեքներով, որքան ներուժ են ստանում դրանից (դրանք միանգամայն տարբեր բաներ են)՝ միաժամանակ պատասխանատվություն զգալով իր տեսակի ստեղծած արժեքները հնարավորինս պահպանելու և փոխանցելու համար:

Արժեքները պահպանելը և փոխանցելը կրկին անհրաժեշտ գործոն է: Բայց նույն այդ արժեքներն ինձ չհետաքրքրեցին այն ժամանակ երբ տեսա ու գիտակցեցի թե ինչ վիճակում է «Մահ կամ Ազատություն» քարոզող երկիրս: Շատ ուրախ եմ, որ կան մարդիկ ովքեր չեն հպարտանում:
By Գառնիկ Արզումանյան

Ես առաջին անգամ է, որ դժվարանում եմ խոսել:Այնքան անթաքույց մտահոգություն կա ձեր խոսքի մեջ:Դրանցից կենդանության հոտ է գալիս:Մարդը, որը հարցեր տալու և առանց ավելորդ հիստերիայի դրանց մոտենալու ,ըստ իս շատ կարևոր հատկությունն ունի, հաստատ կհասնի մտածված եզրահանգման:Մենք այնքան անխոհեմ ենք մեզ դրսևորում, որ մեզ կառավարելու ցանկությունից ու անհրաժեշտությունից այն կողմ էլ ուրիշ միջոց չեն կարողանում հնարել, այնինչ մտածող մարդուն կառավարելն ուղղակի անհնարին է:

Անխոհեմ են բոլորը, այդ թվում նաև նրանք, ովքեր բացի կառավարելուց ուրիշ միջոց չեն գտնում: Սխալների առատ հոսող աղբյուրի հիմնադրման պատճառը անմիաբանությունն է: Էստեղից են գալիս մնացած բոլոր իրար հաջորդող սխալները: Ես ինձ չեմ հետաքրքրում: Լուծումները չեմ պատրաստվում գտնել ինձ համար: Երազանքներիցս մեկն էլ շահ ասվածը մեկընդմիշտ մաքրելն է աշխարհի երեսից: Մտածող մարդու դեմ էլ պայքարի ուրիշ միջոցներ կան: Ես հիմա ընդամենը ըմբոստանում եմ: Չեմ գործում: Բայց փոխարենը հետևում եմ այս խոսքերին՝ «Առաջադիմությունը ուժեղներինն է, թույլը մեռնում է և պիտի մեռնի»:
By Գառնիկ Արզումանյան

Սթայնբեքն գրել է,,Պատերազմում մեռնում են ոչ միայն խիզախները, բայց ամենից հաճախ մեռնում են հենց նրանք:,,իսկ վերադառնալով ձեր խոսքին`թույլը արդեն մեռած է անկախ ամեն ինչից:Ես սկսեցի ծեծված մտքեր տպագրել..... միայն մի բան` ես ուզում եմ , որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվի:

Խիզախն էլ թույլի հետ հավասար է, որովհետև մարդուց հզոր ուժ կա տիզերքում: Պատերազմում են խելացի մարդկանց դեմ: Ես իմ առաջ չեմ տեսնում այդ խելացիներին, որ պատերազմեմ: Նրանք ընդամենը թերություններ են, որոնք պետք է վերացնել:
By Գառնիկ Արզումանյան

Կարծիք ավելացնել