Նկարագրություն:
Գեղարքունիքի մարզի միջնադարյան նշանավոր հուշարձաններից մեկն է Կոթավանքը կամ Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 9-րդ դարի վերջին՝ պատմական Կոթ քաղաքում։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը՝ Սյունիքի տեր Վասակ Սյունու և Հայոց թագավոր Աշոտ Բագրատունու աղջկա՝ Մարիամի որդին։ Այն գտնվում է ներկայիս Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում։ Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում կա 121 խաչքար, որոնցից ամենահինը պատկանում է 9-րդ դարի սկզբին: Կոթավանքը միջնադարյան Հայաստանի արժեքավոր հուշարձաններից է, որը ցավոք, մեր օրերն է հասել կիսավեր վիճակում (1982-1986թթ. եկեղեցու վրա կատարվել են վերակառուցման աշխատանքներ, որոնք, սակայն, ավարտին չեն հասցվել)։ Եկեղեցու հորինվածքը Սյունիքի միջնադարյան ճարտարապետության նվաճումներից է։