• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրացիները կրթահամալիրում

Երևի արդեն տեղեկացել եք, որ կրթահամալիրում հյուրընկալվել են մի խումբ վրացի սովորողներ: Նրանք Երևան են եկել երեկ երեկոյան, հասցրել են զբոսնել գիշերային Երևանով ու ծանոթանալ կրթահամալիրցիների հետ:

Այսօր  առավոտյան արդեն իսկական սեբաստացիների նման և սեբաստացիների հետ մասնակցեցին առավոտյան ընդհանուր պարապունքին: Իհարկե, վրացերենի խումբը հյուրերի հետ շփվում է վրացերենով, իսկ մենք անգլերենով ու ռուսերենով: Վրացիների մի մասը ոչ ռուսերեն գիտի, ոչ էլ անգլերեն: Ու ըստ տարածված մտքի, որ ժպիտը բոլոր լեզուներով նույնն է,երբեմն պարզապես ժպտում ենք, կամ դիմում  «թարգմանիչ-երեխաների» օգնությանը:

Ինչ վերաբերում է ընդհանուր պարապունքին, նշենք,որ այն անցավ ջերմ ու պարային մթնոլորտում: Հյուրերը հատկապես ուրախացան, երբ լսեցին  իրենց հարազատ լեզվով երգեր:
Այժմ նրանք Էջմիածնում են և շուտով կվերադառնան կրթահամալիր,քանի որ պետք է պատրաստվեն ժամը 15:00-ին կայանալիք համերգին: Համերգի ընթացքում նրանք ներկայացնելու են իրենց պարային կատարումները: