• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Փոթորիկ եւ հանդարտություն

Նկարագրություն: 
Հովհաննես Այվազովսկի 1.«Հանդարտություն» 2.«Փոթորիկ» 3.«Այու-դաղ» 4.«Նոյը իջնում է Արարատից» 5.«9-րդ ալիք» 6.«Հին Թեոդոսիա» 7.«Օդեսսայի նավահանգիստը» 8.«Իտալական բնապատկեր. երեկո» 9.«Բայրոնի այցը Մխիթարյաններին ս. Ղազար կղզում» 10.«Արեւոտ օր» 11.«Նավաբեկություն» 12.«Ճակատամարտ» 13.«Մայրամուտը ծովում» 14.«Ալիքների մեջ» 15.«Եկատերինա II-ի այցը Թեոդոսիա» 16.«Ինքնանկար»

Կարծիք

Շնորհակալ եմ, մեկ անգամ էլ վայելեցի Այվազովսկի։ Հրաշալի պատկերասրահ է։

Ես էլ եմ շնորհակալ:

  Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։

  Նրա ստեղծագործությունները մասնակցել են տարբեր միջազգային աճուրդների աշխարհի տարբեր երկրներում։  Իր աշխատանքների մեծ մասը գտնվում է Ֆեոդոսիայի հուշային թանգարանում, երկրորդ մեծ հավաքածուն` ՀԱՊ-ում (Երևան), ինչպես նաև բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում ամբողջ աշխարհում։

  «...Мое искреннее желание, чтобы здание моей картинной галереи в городе Феодосии со всеми в ней картинами, статуями и другими произведениями искусства, находящимися в этой галерее, составляли полную собственность города Феодосии, и в память обо мне, Айвазовском, завещаю галерею городу Феодосии, моему родному городу».  -  Из завещания Айвазовского.

Կարծիք ավելացնել