• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջին ու դդումը հանդիպեցին ստուգատեսում

Աշոտ Բլեյան

Հենց այսպես` հետևողական ու անդադրում, մի ստուգատեսից մյուս ստուգատես, մի ուսումնական նախագծից հաջորդը մեր գաղափարը հեղինակային կրթական ծրագիրը կյանքի է կոչվում, իրականանում է: Շնորհիվ մեդիայի մենք անբաժան ենք, մեկ ենք, անընդատ ենք, ու ... ստեղծագործելը՝ 1-ին տեղում: Կրթահամալիրը շարունակ ավելի թանկ է դառնում ամեն մի սեբաստացու համար, յուրայնացվում է.»։ Կեցցեք, թույլ չտաք, որ հաստատությունը դուրս մնա յուրաքանչյուրիս ազդեցությունից, որ շարունակ զարգանա, կատարելագործվի:

Հանրակրթական Դիջիթեք 2013-ի շոշափելի-չափելի արդյունքը. ազդում է ու զորացնում իր ներգործությունը սեբաստացին, երբ նախաձեռնում է ու սկսում իրագործել` ունենալով համերաշխ և ընդունակ հավաքանու կյանք դարձած բարյացակամությունն ու աջակցությունը, մոբիլ` ժամանակի ու տեղի մեջ։ Թվարկենք։ Մասնակիցների ընդարձակվող աշխարհագրություն՝ Արցախ աշխարհ՝ իր Շուշիով, Ստեփանակերտով, Ասքերանով, Հայաստանի մարզեր՝ Լոռի ու Վայոց ձոր, Արմավիր, Շիրակ… Մեդիածնունդ, առօրյա դարձող առցանց քննարկում-պարապմունքներ, հանգստի օրերի ընտանեկան դարձող ընդհանուր պարապմունքներ, սովորողի և ուսուցչի անհատական TV, բոլոր տարիքի սովորող ու ուսուցիչ բլոգերներ, կրթահամալիրը՝ որպես ինքնավար դաշնություն կազմակերպող անհատներ, խմբեր, ակումբներ, այլ նախաձեռնություններ: Դիջին հենց սրա գործիքն է, ու առարկան` նոր ուսուցողական միջավայր: Մոտեցավ և այս ստուգատեսի առանձին հաջողակներին պարգևատրելու պահը։ Չեմ ասում՝ հաղթողներին, որովհետև պարտվողն ո՞վ է։ Ստուգատեսցիներ, վարձատրված ենք արդարացի ու լիուլի. Դիջի այս շրջանը որպես կյանք ապրեցինք, բերկրալի պահերով.... Այսօր այս խումբն է կենտրոնում։ Շնորհավորում ենք նրանց, ծափահարում, ընթացքի մեջ է «Ձմեռ» մեդիաօլիմպիադան իր տերյանական, թումանյանական օրերով, «Գարուն» մեդիաօլիմպիադան կսկսվի «Չարենցյան օրերով, հետո՝ Տիգրան Հայրապետյանի օրեր, հետո՝ էկոտուր, մայիսյան ստեղծագործական հավաք, ամառային ճամբար ու հունիսյան ստուգատեսներ։ Ընդհատում չկա. ստեղծագործ անհատը մրցանակակիր դառնալու իրական հնարավորություններ ունի։ Խիզաքե՜ք, մի հոգնեք։

Հիմա երբ Դիջի-ստուգատեսի հմայիչ տիրուհին` Սրբուհի Աղաբաբյանը, իր իրավասություններն է փոխանցում Դիջի 2014-ի՝ յուրաքանչյուրիս այնքան սիրելի Բուշ Լուսինեին, ես ասում եմ՝ կեցցեք, Սրբուհի, Հիմնական դպրոց, Լուսինե ու Միջին դպրոց, ընդունեք մեր ծափահարությունները: Տեսա՞ք՝ ինչ կատարվեց բոլորիս հետ, երբ ստուգատեսում հանդիպեցին դիջին ու դդումը։ Կրթահամալիրն ունեցավ նոր հոմանիշ՝ դիջիդդմաշեն։ Հիմա բոլորիս համառ աշխատանքով ուզում ենք՝ մի տարի անց նորից կայանա դիջիի և դդմի հանդիպումը Հայաստանով մեկ, Արցախով մեկ, աշխարհով մեկ։ Եթե անհամբեր ենք վաղվա մեր ծեսի ղափամայի կամ Դդմագովքի մեր ստեղծած ծեսով և այս երեկոն անցկացնելու ենք ընտանիքում դրան նախապատրաստման փութաջանությամբ... Առողջ ու շքեզ, տեսեք որքան գրավիչ, անսպառ, ինչպես մեր գովական Դդումը.... Հանդիպում ենք փետրվարի 9-ին. ժամը 11.00, Մայր դպրոցում, ու միասին սկսում «Ղափամա» ծեսը։

08.02.2013թ.

Հանրակրթական Դիջիթեք 2013-ի հանդիսավոր փակում

Դպիր 65