• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հեղինակային կրթական ծրագիր 2013թ.

Պետական աջակցության  պայմանագիր Ա-9.6.1/18
2
1.02.2013թ.

 

«Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի իրականացման համար

2013թ. աշխատանքների բովանդակությունը 

1. Հեղինակային կրթական ծրագրերի լրամշակում-ամբողջացում

  • անհատական նոթբուք-նեթբուքը յուրաքանչյուր սովորողի և ուսուցչի մշտական գործիք («Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիր)
  • ուսումնական միջավայրին, ուսուցման միջոցներին, ուսուցման կազմակերպմանը ներկայացվող պահանջների  լրամշակում-ամբողջացում
  • նորացված  ուսուցողական միջավայրում ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման համակարգի լրամշակում
  • կրթական ծրագրի յուրացումը որպես ուսումնական տոնացույցով որոշված ուսումնական նախագծերի մշակում և իրականացում
  • ուսումնական գործունեության նոր կազմակերպում
  • առցանց և հեռավար ուսուցում
  • գրականության ուսուցումը (ընթերցանության կազմակերպումը) ուսումնական նախագծերի միջոցով
  • պատմության և հասարակագիտության ուսուցումը մեդիա- ուսումնական նախագծերի մշակման և իրականացման միջոցով
  • «Համերգը, թատրոնը, կինոն, թանգարանները հանրակրթության մեջ» ուսումնական նախագծերի իրականացում
  • ուսուցման կազմակերպում անհատական բլոգների միջոցով
  • էլեկտրոնային մատենավարության ամբողջացում
  • տեխնոլոգիական, դիզայներական հմտությունների զարգացում շրջակա միջավայրի խնամքի և բարելավման նախագծերի մշակման և իրականացման միջոցով

2. Հեղինակային կրթական ծրագրի գնահատման ծառայության գործունեություն

  • ուսումնական գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների լրամշակում, ուսումնական գործունեության արդյունքների և առաջադիմության գրանցման ձևաթերթիկների մշակում
  • կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության, ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացում
  • կրթական ծրագրերի ելքերին սովորողներին ներկայացվող պահանջների և գնահատման գործիքների մշակում և ներդրում

3. Մեդիահանրակրթության սովորողների առողջության պահպանման ծրագիր

  • հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների կառուցվածքի և պահպանման սանիտարական կանոների լրամշակման առաջարկներ
  • մեդիակրթության բժիշկ-առողջագետի բլոգի ստեղծում

4. «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձի իրականացում և լրամշակում

  • ուսուցման կազմակերպում անհատական ուսումնական պլանով
  • հետազոտական նախագծերի և ինքնակրթության ծրագրերի մշակում-ներդրում
  • մասնագիտական փորձառության կազմակերպում
  • հետազոտական նախագծերի և ինքնակրթության ծրագրերի մշակում-ներդրում
  • հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ուսուցման մոդուլների մշակում և փորձարկում
  • կրեդիտային համակարգի մշակում և ներդրում

5. Մանկավարժական աշխատողների  կարողությունների զարգացում և աշխատանքի կազմակերպում` որպես կրթական ծրագրի կազմակերպիչներ

  • նախակրթարանի դաստիարակը` սանի ուսումնական  գործունեության կազմակերպիչ նաև տանը` ծնողների մեդիահմտությունների զարգացման միջոցով
  • 1-4-րդ դասարանի դասվարը` սովորողի ընտանեկան ուսումնական նախագծերի, մեդիաօլիմպիական, արձակուրդային ուսումնական նախագծերի, ծեսերի, տոների կազմակերպիչ
  • 5-9-րդ դասարանի կազմակերպիչ-ուսուցիչը` սովորողի ուսումնական-հասարակական, հայրենագիտական-էկոլոգիական, մեդիահմտությունների զարգացման ղեկավար

6. Գործընկեր կազմակերպությունների (ՁԻՀ, ԻՏՁՄ, Յունիքոմփ, Ֆիրմա Ալֆա, Մայքրոսոֆթ-ԱՐԷՅ, Նորք, ԿՏԱԿ, Սինոփսիս, Հայաստանի ճարտարագիտական համալսարան) աջակցությամբ «Հանրակրթական տեխնոպարկ» ուսումնական նախագծի մշակում և իրականացում

7. ՀՀ բնապահպանության նախարարության հետ «Բնությունը` ուսումնական լաբորատորիա» նախագծի իրականացում` գործընկեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավմամբ

  • «Հայաստանի բնության հուշարձանները» ուսումնական նախագծի մշակում և իրականացում
  • «Հայաստանի արգելոցները, ազգային պարկերը» ուսումնական նախագծի իրականացում

8. Ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, արշավախմբային գործունեությունը  աշխարհագրության, պատմության, մշակույթի ուսումնասիրության ձև

  • Հայաստանի լեռնագագաթների նվաճում
  • «Հայաստանի սահմանամերձ գյուղերը» ուսումնական նախագծի մշակում և իրականացում
  • «Հայաստանի մարզերը» ուսումնական նախագծի մշակում և իրականացում

9. Սովորողների ընտրությամբ` վրացերենի, պարսկերենի, արաբերենի, թուրքերենի ուսուցում

  • միջմշակութային հաղորդակցության զարգացում
  • այդ լեզուներով ուսուցման դպրոցների հետ համագործակցության իրականացում
  • օտար լեզուների ուսուցման խմբերում ուսուցիչների ընդգրկվածության մեծացում

10. Հեղինակային կրթական ծրագրերի անընդհատ տարածման բաց համակարգի գործարկում

  • «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի իրականացում
  • սովորողների և դասավանդողների ներհայաստանյան և միջազգային փոխանակման այլ ծրագրերի մշակում և իրականացում
  • պարբերական առցանց քննարկումների իրականացում
  • 5-րդ ամենամյա Հանրակրթական Դիջիթեքի կազմակերպում, 6-րդ Հանրակրթական Դիջիթեքի նախապատրաստում
  • հետազոտող ուսուցիչների 8-րդ ամենամյա մայիսյան, հոկտեմբերյան ստեղծագործական բաց հավաքների կազմակերպում
  • հանրապետության մարզերի դպրոցներում հեղինակային կրթական ծրագրի կլոր սեղանների կազմակերպում
  • մանկավարժական աշխատողների ձմեռային, գարնանային, ամառային, աշնանային  դպրոցների  կազմակերպում
  • Արցախի հանրակրթական դպրոցներում հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումների, կլոր սեղանների կազմակերպում կրթահամալիրում և Արցախում
  • գյուղական մոդել դպրոցի նախագծի մշակում և իրականացում հեղինակային կրթական ծրագրի գործընկեր դպրոցների հետ,այդ դպրոցների համար ուսումնական փաթեթի ստեղծում, ղեկավարների և դասավանդողների վերապատրաստում
  • «Նոր ուսուցողական միջավայր» ցուցադրության կազմակերպում
  • մայրենի լեզվի, գրականության ուսուցման խնդիրների վերաբերյալ հանրապետական քննարկում-կլոր սեղանների կազմակերպում
  • մեծահասակների և սովորողների «Սեբաստիա» երգչախմբերի համերգների կազմակերպում

11. Սովորողների օժտվածության զարգացման բաց համակարգի գործարկում

  • պարբերական մեդիաօլիմպիադաների և օլիմպիական ճամբարների կազմակերպում
  • հայաստանյան տիեզերագիտական ամենամյա առաջին ճամբարի կազմակերպում Վայոց ձորում
  • ուսումնական արձակուրդների նախագծերի մշակում և իրականացում
  • ամենամյա հանրակրթական էկոտուրերի կազմակերպում
  • 3-րդ ամենամյա «Ուսումնական մեդիաթատրոն»  ստուգատեսի կազմակերպում
  • 5-րդ ամենամյա մեդիափառատոնի կազմակերպում
  • «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծի իրականացում, սովորողների նվագախմբերի և համույթների ստեղծում, 3-րդ ամենամյա երաժշտական փառատոնի կազմակերպում
  • սովորողների օժտվածության զարգացման ակումբների գործունեություն
  • պատանեկան «Լուսաստղ» հանդեսի հրատարակում
  • հանրապետական, միջազգային ճամբարների, ստեղծագործական մրցույթների մասնակցություն

12. Աջակցություն հեղինակային կրթական ծրագրերի մշակող, իրականացնող և տարածող կրթահամալիրի պահպանությանը

  • կրթական ծրագրերի կենտրոնի պահպանում
  • գնահատման ծառայության պահպանում
  • մանկավարժական էլեկտրոնային «Դպիր» հանդեսի պահպանում
  • ուսումնական կայքի, ինտերնետայինTV,  ինտերնետ ռադիոյի, լրատվական գործակալության պահպանում
  • մեդիագրադարանի, մեդիահրատարակչատան, մեդիատպագրության պահպանում
  • ուսումնական առցանց TV-ի և ռադիո ալիքների ստեղծում

13. Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական հեղինակային կրթության ծրագրին

  • 2-3, 3-4, 4-5 տարեկան երեխաների նախակրթարանային խմբերի պահպանում
  • 2008թ. ծնված երեխաների` կրթահամալիրի կրտսեր դպրոցին նախապատրաստական ուսուցման կազմակերպում
  • հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում
  • ծրագրի նյութերի  հեռավար և առցանց քննարկումների, կլոր սեղանների  կազմակերպում
  • ուսումնական անիմացիոն լաբորատորիայի ստեղծում. նախադպրոցականի համար խաղարկային տեսանյութերի ստեղծում
  • «Պարտեզ» էլեկտրոնային կայքի պահպանում
    AttachmentSize
    PDF icon 2013.pdf3.19 MB