• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույններ Վրաստանից

Ինչպես գիտեք Վրաստանում` Բակուրիանի բնակավայրում, արդեն մեկնարկել է «Հանդորժողականության ակունքներ» միջազային ճամբարը, որին մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակություն: Ի պատիվ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հայաստանը ներկայացնող 20 մասնակիցներից 12- ը կրթահամալիրի սովորողներ են` ևս 6 հոգի ներկայացնում են Հայաստանի հրեական համայնքը: Հենց այս խմբին ուղեկցելու համար էլ հայտնվեցի Բակուրիանիում:

Այսպիսով, հոկտեմբերի 30-ին` ժամը 22:00-ին մեկնեցինք Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից: Չնայած ճանապարհը բավականին երկար էր, բայց անցավ շատ աննկատ: Մեր տրամադրության տակ գտնվող 5-րդ վագոնում միշտ իշխում էր բարձր տրամադրությունը: Արթուրը, ով մինչ մեկնելը քիչ էր մնում զրկվեր ճամբարին մասնակցելուց, հաճելիորեն զարմացրեց մեզ կիթառ նվագելու ունակությամբ: Դե իհարկե, երգելուց ու նվագելուց անմասն չմնաց նաև Շահանեն`արժանանալով բոլորի բուռն ծափահարություններին:

Առավոտյան ժամը 08:20 արդեն Թբիլիսիի կենտրոնական կայարանում էինք: Դեռ  չէինք հասցրել  բոլորս իջնել, երբ մեզ մոտացավ կազմակերպիչներից Զազան և ուղեկցեց այն ավտոբուսը, որով պետք է հասնեինք Բակուրիանի: Մինչ Թբիլիսիից մեկնելը հասցրինք քիչ թե շատ ճանաչել քաղաքը: Ժամը 10:00-ին մեկնեցինք Թբիլիսիից: Դեպի Բակուրիանի տանող ճանապարհը անցնում էր Կուր գետի ափով՝ անընդհատ մեր առջև բացելով հրաշալի տեսարաններ:  Անբացատրելի էր բոլորիս հիացմունքը, երբ հանրահայտ «Բորժոմի» գործարանի մոտ ծածանվող բազմաթիվ երկրնի դրոշների հետ տեսանք նաև հայոց եռագույնը:

Այսպես ճամփորդելով ավելի քան 15 ժամ և անցնելով շուրջ 450կմ` հայտվեցինք կարծես թե քաղաքակրթության կողմից մոռացված մի գողտրիկ վայրում` Բակուրիանիում:

Բավականին մեծ է ճամբարի մասնակիցների աշխարհագրությունը՝  հայեր, վրացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ, ռուսներ, հրեաներ, քրդեր, ադրբեջանցիներ: Ժամը 2-ին, երեխաներին բաժանելով խմբերի, ճամբարի ղեկավարությունն անցավ բնականոն աշխատանքի: Ի ուրախություն ինձ՝ բանականին արագ տեղի ունեցավ երեխաների մերձեցումը, որին մեծապես նպաստում է ճամբարի կազմակերպումը:

Ժամը 20-ին մեկնարկեց ճամբարի պաշտոնական բացման արարողությունը: Տարբեր ազգեր ներկայացնում էին իրենց ազգային պարերն ու երգերը: Արարողության կուլմինացիոն պահին ներկայացավ հայկական կողմը:  Դահլիճը անբնական պայթեց, երբ  լսվեցին հայկական դուդուկի հարազատ հնչյունները: Այդ պահին ինձ ամենահպարտ մարդը զգացի աշխարհում:

Առաջին օրվա համար` դեռևս այսքանը:

Կարծիք

Ողջույննն, հասցրել ենք կարոտել..
By Հյուր

Դեմ չեմ լինի, եթե ճամբարում գտնվող ուկրաինուհիներին առանձին անդրադառնաս))

Էմանուել ջան, ուրախ ենք, որ ամեն ինչ լավ է ձեզ մոտ: Կարո՞ղ եք վաղը ուղիղ կապով մեզ միանալ: Մենք շատ ենք ուզում, որ դուք մեդիաուրբաթից անմասն չմնաք: Մեզ միանալու մի հեշտ տարբերակ կա. կայքում Տիգրան Պարսիլյանը շուտով մի լինք է տեղադրելու, որին միանալով հեշտությամբ կարող ենք հաղորդակցվել ձեզ հետ: Մեդիաուրբաթն, ինչպես միշտ` 15:15:

Կարծիք ավելացնել