• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլախոսների ակումբի ներկայացումը Արցախի Վանք գյուղում

 

Ինչպես գիտեք` Արցախում գանձասարյան ճամբար մեկնած սովորողների հիմնական ու գլխավոր գործառույթը կրթահամալիրի գործող ակումբները Արցախում ներկայացնելն էր:

Ակումբային գործունեությունը դիտվում է որպես ոչ ֆորմալ կրթության շրջանակներում կազմակերպվող ծրագիր, որին մասնակցում են բոլոր ցանկացողները` ըստ նախասիրությունների: Անգլախոսների ակումբը միակն էր, որ ներկայացավ երկու խմբով: Պատճառն այն էր, որ տարբեր են դրանց ղեկավարները, ովքեր, ցավոք, ճամբար չէին մեկնել:
Մեր խումբը, որ կազմված էր երեք հոգուց, ցուցադրեց անգլերեն-հայերեն պատկերազարդ բառարանը: Այն իր մեջ ներառում է արդեն 13-ից ավելի թեմա` Երկրաչափական մարմիներ և պատկերներ (Geometricalfigures and images), մաթեմատիկական գրաֆիկներ (Mathematical graphs), գործիքներ (Tools), կահույք (Furniture), ծաղիկներ (Flowers), երաժշտական գործիքներ(Musicial instruments) և այլն:
Ակումբը ներկայացրեցինք հայերեն լեզվով, քանի որ տեղի դպրոցում միայն գերմաներեն է դասավանդվում:
Ներկաներին հաղորդվեց, որ նախագիծը սկսել է գործել հունիսյան ճամբարի ընթացքում` սկզբում ներառելով նախկին10-րդցիներին, իսկ հիմա դրան անդամակցում են ներկայիս10-րդ ու11-րդ դասարանների սովորողներ: Նախագիծը շարունակվում է նաև այժմ, նախատեսված է ամբողջ տարվա համար: Մտահղացումը ողջունվեց թե սովորղների, թե ուսուցիչների կողմից. սա հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր նոր են սկսում անգլերեն սովորել և ցանկանում են հարստացնել իրենց բառապաշարը տվյալ ասպարեզում:
Խոստացանք բառարանի ստեղծումից հետո նրանց անպայման տրամադրել ամբողջական տարբերակը:
Բառարանը երկրորդ անգամ ներկայացվեց կրկին Վանք գյուղում, բայց արդեն աշխատանքների ամփոփման ժամանակ: Մասնակցեցին Վանքի, Ստեփանակերտի, Ասկերանի դպրոցի սովորողները, ինչպես նաև ներկա գտնվողերը` ի դեմս Արցախի կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանի և կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանի:

Ներկայացրեցին Աիդա Գրիգորյանը, Հասմիկ Աբրահամյանը ևՀայկ Ղազարյանը
Ղեկավար` ՅուրաԳանջալյան

Կարծիք

Աիդա, դու ամենուր ես՝ բոլոր ակումբներում, նյութերում՝ վառ ու աշխատասեր...Ոգևորվում եմ...

Կարծիք ավելացնել