• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրիգոր Գուրզադյան պատմագետը...

 

...Պատերազմների և ճակատամարտերի պատմության մեջ անհնար է գտնել նույնիսկ հեռավոր նմանությունն այնպիսի խելագար մի արարքի, ինչպիսին Հաննիբալի այդ գիշերային երթն էր դեպի Հռոմի սիրտը: Դա հետախուզություն չէր, հակառակորդի թիկունքին ինչ լինելը պարզել չէր… Այդ ե՞րբ է եղել, որ նման խնդիրների լուծման համար հետախուզության գնա ինքը`զորավարը կամ գերագույն հրամանատարը…Հաննիբալի այս սրընթաց արշավը բոլորովին այլ խնդիր ուներ իր առաջ դրված: Բայց նույնիսկ  այդ դեպքում իր `Հաննիբալի գիշերով Հռոմ թափանցելու միտնքն արդեն խելացնոր բան, ոստի և այդ հարցն է ծագում. Ինչո˚վ  էր վստահ Հաննիբալը, որ դա կհաջողվի: Երկու բանով ` նախ` հակառակորդի մտքով չէր կարող անցնել նման մի ավանտյուրայի հնարավորությունը, և ապա` այդ խնդրի ծագելը, կազմակերպելն  ու իրանացնելը տևեց կես օրից պակաս` ընդամենը կես գիշեր, այսինքն` այնքան արագ, որ Հաննիբալի բացակայելն անգամ մնաց աննկատ…
…Հաննիբալի գիշերյին այցը Հռոմի կենտրոն նրա հանճարի փայլատակումներից էր…
Գալիք  ժամանակները  կձևակերպեն  նրա այս արարքը այսպես. Հաննիբալից ամեն ինչ կարելի է սպասել…
Այդ  ժամանակ Հաննիբալը 31 տարեկան էր…

Առավոտյան Հռոմից վերադառնալուն պես, Հաննիբալը հավաքեց բոլոր զորապետերին…  Դրան սպասում էին, նրանք գիտեին, զգում էին, որ Հաննիբալը կայացրել է, պետք է որ կայացրած լինի իր որոշումը, բայց չէին կարողանում գուշակել, թե ինչ է այս անգամ հղացել նրա ֆանտազիան…Թեև բոլորն էլ ճակատամարտը Հռոմի հետ համարում էին անխուսափելի…

Հաննիբալը դուրս եկավ վրանից. նա մռայլ էր , մտահոգ, գիշերային երթի հոգնածությունը, վերջին օրերի լարվածությունը կերպարանափոխել էին նրա դեմքը…
Նրա բերանից դուրս եկավ մի նախադասություն.
- Ճակատամարտը Հռոմի համար չի լինի… Վաղն առավոտյան մենք հեռանում ենք այստեղից… Ձեզ տալիս եմ մեկ օր ժամանակ`ճամբարը հավաքելու և երթի դուրս գալու համար…
Բոլորը քարացան…  Չէին հավատում լսածին… նրանք պատրաստ էին մի նոր և էլ ավելի ահեղ Կաննեի, պատրաստ էին թերևս բոլոր ժամանակների խոշորագույն, ամենադաժան  ճակատամարտի… Գուցե և ամենավերջին ճակատամարտի… Ին՞չ խնդիր այլևս կարող էր մնալ Հռոմից հետո, անկախ այն բանից, թե ինչով կվերջանար դա… Ու չէին տարակուսում, չէին կասկածում` Հաննիբալը կգնա դրան…
Եվ ահա այս անականկալը. Հաննիբալը հրաժարվում է այն խնդրից, ինչի համար կտրել էր այդ հսկա ճանապարհը` չորս հազար կիլոմետր` կռիվներից ու ճակատամարտերից հետո կտրել-անցել Իսպանիան, անցել գալիացիների երկրով, իրականացրել հսկա բանակի խելացնոր ցատկը Ալպերով, հաղթող դուրս եկել Իտալիայի հյուսիում իրար հետևից տեղի ունեցած բոլոր ճակատամարտերում, իրականցրել աներևակայելի, անըմբռնելի այդ անցումը Առնո գետի ճահիճներով, տարել փայլուն հաղթանակ Տրազիմենուսի ճակատամարտում, նվաճել Իտալիայի ողջ հարավը, վերջապես` Կաննեն ` ամեն ըմբռնումից , ամեն պատկերացումից դուրս Կաննեն…
Նրանք` այսքան տարիների ընթացքում Հաննիբալի հետ միասին տանելով այսքան  տառապանքներ, այսքան արհավիրքներ  տեսած նրա զինակիցները, պապանձվել էին… Բոլորն իրար էին նայում` անխոս, շփոթահար, այս անակնկալից…
 … Ին՞չ կատարվեց նրա հետ, ինչո˚վ Ֆորումի տեսքն առաջ բերեց այդ ցնցումը նրա մեջ` հրաժարվել այն մտքից, այն խնդրից, ինչ համար իր կյանքն է դրել…

 

                          Գրիգոր  Գուրզադյան  <<Հանճար` աստվածներից  մերժված>>