• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական փորձաշրջան

 

Երևանի Խ. Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհիներ ՝ Լիդուշ Մովսիսյան և Լիաննա  Գալստյան          

 

 

Առավոտյան 9-00-ին ընդհանուր պարապմունք էր: Պարապմունքից  հետո մեզ մոտ անգլերենի դաս էր:  Անգլերենի դասին այսօր << ՄՐԳԵՐԻ ՏՈՆ>> էր: Երեխաները մրգեր էին բերել իրենց հետ: Ընկեր Իրինան և ընկեր Կարինեն մրգերը կտրատեցին և գեղեցիկ սեղան պատրաստեցին: Դասը շատ օգտակար էր, քանի որ երեխաները սովորեցին անգլերենով մրգերի անունները և գույները:

Այնուհետև մայրենիի դասին ընկեր Լիաննան երեխաների համար ընթերցեց  Հովհաննես Թումանյանի <<Երկինքը փուլ է գալիս>> հեքիաթը և սովորողների հետ միասին քննարկեցին: Տեխնոլոգիայի դասաժամին սովորողներն արվեստանոցում կավով երկրաչափական պատկերներ պատրաստեցին:

Մեզ այսօր դպրոցում անակնկալ էր սպասվում: Երբ առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո դասարան եկանք՝ միջանցքում թութակների վանդակ կար դրված: Թութակները դպրոցին էր նվիրել  առաջին դասարանի սովորողներից մեկը՝ Լինդան:

Մենք տպավորված ենք  այսօրվա մեր դասից: Դասն անցավ շատ հետաքրքիր ու հարցերով լի: Շուտով ավարտվելու է մեր փորձաշրջանը և մենք  չենք պատկերացնում մեր առօրյան առանց այս փոքրիկների: