• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Անկեղծ զրույց. Մանեի հետ զրուցում է Մանեն

-Բարի օր Մանե: Գիտեմ, որ այսօր մրցանակ ես ստացել, բայց կուզենայի՝ ինքդ պատմեիր մրցանակիդ մասին:

- Շատ բարի օր: Սկսեմ… «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական պարգև, որը շնորհվում է լավագույն աշակերտ անվանակարգում»: Ահա՝ ինչ է գրված պատվոգրիս վրա: Երկար սպասված մրցանակ, որը վերջապես տեղ հասավ:
-Կպատմե՞ս օրվա և մրցանակի հանձման մասին:
-Չնայած ավարտել եմ կրթահամալիրը, բայց mskh-յան hotmail-ը հետևողականորեն ստուգում եմ: Հանակարծ նամակ եմ ստանում տիար Բլեյանից, որտեղ գրված է մրցանակի հանձման մանրամասներն ու մի նախադասություն, որը տրամադրությունս ավելի է բարձրացնում, քան մրցանակ ստանալու լուրը. այն է` «Անձնագիրը մոռանալ, ուշանալ, հիվանդանալ, մահանալ, Հայաստանից փախչել, կորչել չի կարելի»:
Դե, քանի որ տնօրենս էր ասում, չենթարկվել չէի կարող. ի~նչ մահանալ, ինչ բան, պատրաստվեցի ու գնացի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ էլ հանդիպեցի տիար Բլեյանին ու Ավդալյան Միշային: Մտանք ներս… ծանոթ դեմքեր, հարցազրույցի ժամանակ խիստ, բայց հիմա լայն ժպտացող հայացքեր, ծանոթ ու դրական մարդիկ: Շատ չսպասեցինք. եկան դեսպաններ, նախարարներ, կարևոր ու լուրջ մարդիկ, իսկ վերջում` ՀՀ նախագահը: Վերջինս հանձնեց մրցանակներն ու հղեց իր շնորհավորանքները: Այն փաստը, որ այս տարի աշակերտներից ավելի գոհ էին, քան մագիստրոսներից, անկեղծ ասած, ուրախացրեց ինձ: Հետո պատահաբար հիշեցի, որ արդեն ավարտել եմ դպրոցն ու էլ աշակերտ չեմ. այսինքն` դա այդքան էլ ուրախանալու բան չէ:
-Լավ, ի՞նչ էիր մտածում կամ զգում մրցանակը ստանալիս:
-Մինչ մրցանակի հանձնումը, մտքումս խոսում էի ինձ հետ ճիշտ այնպես, ինչպես հիմա Ձեզ հետ եմ խոսում:
Ինչքան երջանիկ եմ ես… բայց այդ երջանկությանը չեմ հասել մենակ: Ամեն անգամ, երբ գիտակցում եմ՝ ինչքան կարևոր դեր է խաղացել ու խաղում կրթահամալիրս իմ կյանքում, զարմանում եմ: Ինչքան բան եմ այստեղ ստացել, ինչքան բան եմ սովորել… այս մրցանակը հանձնեց ՀՀ նախագահը, բայց կրթահամալիրն ինձ այսօր հանձնեց ավելի մեծ մրցանակ՝ վստահություն ու հավատ:
Ամեն վայրկյան համոզվում եմ, թե ինչքան խորն են կրթահամալիրական գաղափարներն իմ ներսում: Հիմա, երբ էլ կրթահամալիրում չեմ սովորում, դժվար եմ համակերպվում ամեն ինչի հետ՝ անընդհատ համեմատելով այն ամենի հետ, ինչ այնտեղ եմ ունեցել:
-Իսկապես այդքան կարոտո՞ւմ ես կրթահամալիրին: Իսկ ուսանողական կյա՞նքը…
-Ուսանողականը կա, բայց կյանքը դեռ դպրոցում է:
Եթե անկեղծ ենք խոսում, անկեղծ ասեմ: Մի քանի օր առաջ հիասթափված եկա տուն, մայրիկս մի քիչ նեղվեց, երբ ինձ այդպես տեսավ, փորձեց մխիթարել: Մի քանի րոպե հետո լսում եմ՝ մայրիկս հեռախոսով մորաքրոջս հետ է խոսում ու ասում. «Ախր, Մանեին էլ չեմ մեղադրում, ուզում ենք` Բլեյանի դպրոցից հետո էս ամեն ինչին հարմարվի՞, դժվար ա, հասկանում եմ»:
Լսելուց հետո հասկացա, որ իսկապես մեր կյանքն ուրիշ է եղել ու ուրիշ է: Համալսարանում էլ վատ չէ, բայց կրթահամալիրն ուրիշ է… կարոտում եմ շատ:
- Հիմա մենք մրցանակի՞ մասին ենք խոսում, թե՞ կրթահամալիրի:
-Մրցանակը ստացել եմ կրթահամալիրի հետ: Սա մերն է, ուրեմն խոսում եմ մեր մասին:

Հ.Գ.  Որ ինքս ինձ զրուցում եմ, դեռ չի նշանակում, որ գժվել եմ: 

 

Կարծիք

Ապրես, Մանե ջան...

Շնորհավորում եմ Ման ջան, ապրես:

Շնորհավորում եմ, Մանե ջան, լավ ձև էիր գտել, ինքդ քեզ բարձրաձայն խոսելը ևս մանկավարժություն է...համբուրում եմ:

Շնորհակալ եմ ու շաաաաատ

Շնորհավորում եմ Մանե ջան...
By Անհիտ

Անուշ աղջիկ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ:

Շնորհավորում եմ, Մանե ջան: Ինձ հաճելիորեն հուզեց գրածդ: Կեցցե՛ս:

Գնահատելը կարևոր արժանիք է, Մանե ջան: Ապրես:

Շնորհավորում եմ Մանե ջան... շատ լավ մանեական հարցազրույց էր)))))

srtanc shnorhavorum em.....qez noranor nvachumner em cankanum.....misht mez uraxacnes u zarmacnes qo hrashali mtqerov u djvarin ays chanaparhi bolor [email protected] JPITOV haxtaharelov....
By Vahan Chino Sargsyan

Շնորհակալ եմ շատ.... ոնց եմ կարոտում բոլորին :ՃՃՃ Իմ բոլորին :ՃՃՃ

Shnorhaaaaavorrrrrrrrrrrrr!!!
By V. Vardan !!!

Shnorhavorum em Mane jan, aveli mec bardzrunqner em maxtum, asenq bnakaran kentronum, kam aynqan pogh vor 181 [email protected] gnes u darcnes ms hamalsaran ))
By Raz

Սրտանց ուրախ եմ, շնորհավորում եմ:

Շնորհակալ եմ լավ գաղափարների համար: Շաաաաաաաաատ

shnorhavor Mane jan. cankanum em vor kyanqum hasnes aveli mec bardzunqneri u ayd mrcanaky tox lini qo kyanqi amenahasarak mrcanaky...
By Mesrop

Կարծիք ավելացնել