• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական փորձաշրջան

Այսօր մեր առաջին դասալսումն էր:                                                                                                                 

Երբ Գեղարվեստի կրտսեր դպրոցի տնօրեն` Լիլիթ Բաբայանն ասաց, որ այսօր դասալսում է լինելու, մենք շփոթվեցինք և հուզվեցինք: Դասալսումը մաթեմատիկա առարկայից էր: Երբ սկսեցինք վարել դասը, հուզմունքն անհետացավ: Դասախոսները գոհ էին մեր վարած դասից և ասացին, որ մեծ հույսեր են կապում մեզ հետ:                                                                                                                                      Մենք շատ ուրախ ենք, որ բախտ ունեցանք փորձաշրջանն անցնելու հենց Գեղարվեստի կրտսեր դպրոցում և առիթ ունեցանք շփվելու այնպիսի հրաշք դասվարի հետ, ինչպիսին ընկեր Կարինեն է: Մենք հոգաչափ շնորհակալ ենք նրանից ջերմ վերաբերմունքի համար:                

Ուսանողուհիներ` Գալստյան Լիաննա և Մովսիսյան Լիդուշ

28.09.12թ