• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական փորձառություն

2012թ. սեպտեմբերի 17–ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի <<Տարրական կրթություն և մեթոդիկա>> բաժնից թվով 17 ուսանողներ եկանք Երևանի <<Մխիթար Սեբաստացի>>  կրթահամալիր, որպեսզի անցնենք փորձաշրջան:                                                                     Առաջին օրը Նաիրա Նիկողոսյանի և մեր պրակտիկայի ղեկավարի` Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և մեթոդիկայի ամբիոնի վարիչ` Աշոտ Գալստյանի հետ կատարեցինք էքսկուրսիա կրթահամալիրի 7 մասնաշենքերում: Մենք բոլորս ապշած էինք, քանի որ նախկինում երբեք չէինք եղել այնպիսի դպրոցում, ինչպիսին կրթահամալիրն է: Դպրոցը տեխնիկապես գերհագեցած է: Այստեղ կիրառվում են մանկավարժական նոր մեթոդներ, դպրոցում չեն օգտվում պետական դասագրքերից, կրթահամալիրի սովորողները գերազանց տիրապետում են համակարգչին: Ամենից շատ մեզ զարմացրեց այն փաստը, որ կրթահամալիրում զանգ չի հնչում: Դասաժամի ավարտը որոշվում է ըստ  www.mskh.am կայքում տեղադրված ժամացույցի: Ամեն առավոտ կրթահամալիրում կատարում են առավոտյան ընդհանուր պարապմունք: Կրթահամալիրն ապահովում է բարձր որակի կրթություն:                                                                                                                                                    Մեզ շատ լավ դիմավորեց կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյանը: Քանի որ կրթահամալիրի և մանկավարժական համալսարանի միջև սա առաջին համագործակցությունն է` պարոն  Բլեյանը հույս հայտնեց, որ համագործակցության կայանալու դեպքում նման միջոցառումները կշարունակվեն:                                                                       

 

Շատ ուրախ ենք, որ մեր փորձաշրջանն անցնելու ենք հենց այս կրթահամալիրում:

 Ուսանողուհիներ`Լիաննա Գալստյան և Լիդուշ  Մովսիսյան