• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առցանց քննարկում mskh.am-ում

Սեպտեմբերի 20-ին` ժամը 20.00-21.00, mskh.am-ում քննարկվում է «Համբարձումյանական օրվա հաշվետվությունը»: Քննարկումը վարում է «Տիեզերք» ակումբի ղեկավար Լևոն Արամյանը: Ձեր դիտարկումները կարող եք այս էջում գրել այս պահից: 

Կարծիք

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի արձագանքը. «Լևոն Արամյանը՝ մեր երիտասարդ գիտնական-գործընկերը, «Տիեզերք» ակումբի ղեկավարը, ամենացավոտ հարցն է բարձրացնում: Ահա ինչու` նամակը ես հասցեագրում եմ ոչ միայն բնագետ ուսուցիչներին: Իսկ բնագետ ուսուցիչների հետ անհատական խոսակցություն կլինի, երբ կլինի նրանց արձագանքը: Ոգին փոխանցվում է ոգու հետ: Եթե դու ոգևորված չես, չես կարող ոգևորել: Եթե ինքդ բնագետ-հետազոտող չես, ո՞վ է Վիկտոր Համբարձումյանը կամ Գրիգոր Գյուրզադյանը, ո՞ւմ 90-ամյակն է հոկտեմբերի 12-ին... Ով ապրում է մեզ հետ, մեր կողքին` մեզ անծանոթ, մեզնից մոռացվա՞ծ...»

Եթե Լևոնը մի պահ է ցավ ապրել այն բանի համար, որ բնագետ դասավանդողները ներկա չեղան Համբարձումյանական միջոցառմանը, ապա ես ինչ ասեմ, որ ոչ մի անգլերենի դասավանդող որևէ կարծիք չհայտնեց անգլերենի իմ մշակած ծրագրերի նախագծերի մասին, որոնք արդեն մեկ և կես ամիս է դրված են կայքում: Առցանց քննարկմանն էլ քար լռություն պահպանեցին, սեմինարների ընթացքում էլ որևէ հարց չունեցան: Նրանք քար լռություն են պահպանում մի բանի նկատմամբ, որով պետք է աշխատեն և ապրեն: Դա արդեն մի միջոցառմանը չմասնակցել չէ, այլ բոլորովին ուրիշ բան: Յուրա Գանջալյան

Ոգին փոխանցվում է ոգու հետ: Իսկ վերաբերմունքը` վերաբերմունքի: Աշոտ Տիգրանյան

Կարծում եմ որ առաջինը հենց ուսուցիչները պետք է ոգևորված լինեն նման միջոցառումների կազմակերպմամբ և իրենց ոգևորությունը փոխանցեն աշակերտներին, ինչպես նաև ավելի նախաձեռնող պետք է լինեն նման հարցերում:

Ես ավելի շատ կցանկանայի, որ այս քննարկումը ոչ թե լինի ինչուների քննարկում, այլ ինչպեսների; Այսինքն եթե մենք մեխանիզմ չառաջարկենք նման հարցերին կրկին չբախվելու համար, ապա այն դեռ շատ կկրկնվի (խոսքս չի վերաբերվում միայն Տիեզերք ակումբին): Ուզում եմ լսել առաջարկներ...

Տիար Յուրա դա մի պահ չի, այդ ցավը ամբող օրը քեզ ուղեքցվում է և փոխանցվում հաջորդ օրերին: Սարսափելի անտարբերություն էր... այն էլ տիեզերքի նկատմամբ, Վ. Համբարձումյան մեծության նկատմամբ: Շատ վշտացաց եմ: Միդոյան Արարատ

Գուցե ճիշտ կլինի նաև էլ. հասցեներին նամակ ուղարկել:

Համաձայն եմ Ձեզ հետ, ընկեր Լևոն: Արարատ Միդոյան

Ուզում եմ հենց հիմա տեսնել այն դասավանդողների արձագանքը, ովքեր պատրաստ են համագրծակցել ակումբի հետ: Մենք դեռ շատ միջոցառումներ կարող ենք և ուզում ենք կազմակերպել, բայց առանց ձեր հետ համագործակցության դա անհնար կլինի:

Հարգելի Լևոն Արամյան,մենք միշտ էլ պատրաստ ենք և պարտավոր ենք կազմակերպել և մասնակիցը դառնալ նման միջոցառումների,ես հասկանում եմ Ձեր վրդովմունքը,հուսանք այս քննարկումն իր ազդեցութունը կունենա և հաջորդ անգամ նման պասիվ վերաբերմունք չի արձանագրվի:

Չնայած վախենում եմ խնդիրներ ունենալ, բայց պիտի ասեմ, ախր շատ պասիվ եք , հենց հիմա էլ շատ պասիվ եք, բայց օնլայն եք: Արարատ Միդոյան

Ցավում եմ կրկին պասիվություն տեսնելու համար:

Ոգին փոխանցվում է ոգու հետ: Եթե դու ոգևորված չես, չես կարող ոգևորել: Եթե ինքդ բնագետ-հետազոտող չես, ...................

Լևոն ջան, +1

Ես հիմա չեմ արդարանում, ուղղակի ասում եմ, որ շաբաթ և կիակի օրերը հանգստյան օրեր են, իսկ ես այդ օրերին Երևանում չեմ եղել և չեմ կարողացել ինտերնետ մտնել, հետևաբար չեմ իմացել, որ Մեդիակենտրոնում Վ. Համբարձումյանի ծծնդյան օրն ենք նշելու:

Բարի երեկո: Կներեք քննարկմանը ուշացումով միանալու համար: Ես բավականին լավ եմ հասկանում Լևոն Արամյանի վրդովմունքը, սակայն կուզենայի նշել մի քանի հանգամանք. 1. Տեղադրված հայտարարությունից, կոնկրետ ես, չէի ենթադրել, որ պատրաստվել է նման մեծ միջոցառում: Եթե չեմ սխալվում, նախապես չէր ներկայացվել այդ միջոցառման ոչ մի լիարժեք ծրագիր, այլ ուղղակի տեղադրվել էր հրավեր: 2. Հրավերը տեղադրվել է 18.09.12 ժամը 12:19 րոպե՝ հնարավոր է, որ դասավանդողներից ոմանք այդ ժամանակահատվածում տարբեր պատճառներով չեն մտել mskh, կամ ունեցել են պայմանավորվածություն, այլ պլաններ: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց առաջ կայքում նախապես՝ մի քանի օր առաջ, տեղադրվեր ամփոփ ծրագիր:

Հավանում եմ Գրիգոր Գուրզադյանի էսսեներն ու կտավները: Լևոն ջան, Գրիգոր Գուրզադյանը ծնվել է հոկտեմբերի 15-ին: Համենայն դեպս, ինտերնետային կայքերը այդ օրն են նշում:

Ես այս ամենի հետ կապված ունեմ իմ մտահոգությունները, բայց հաշվի առնելով դրանց խիստ կտրուկ լինելը, հարկ չեմ համարում ներկայացնել նման հրապարակային քննարկման ժամանակ, քանի որ կարող եմ խախտել որոշ սահմանադրական դրույթներ:

Կարծիք ավելացնել