• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական թատրոն

Նախագիծ

Թատրոնի ուսուցման նպատակները

• Երևակայության զարգացում
• Թատրոնի  մշակույթի ձևավորում, հանդիսատեսի դաստիարակում
• Բարդույթներից ազատագրում
• Գեղեցիկ, անսխալ  խոսքի մշակում
• Գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
• Ընթերցասիրության խրախուսում` լուծելով մի շարք խնդիրներ` ծանոթացում հայ և  համաշխարհային գրականությանը, գեղագիտական ճաշակի ձևավորում և զարգացում, կարդալ սովորելու հմտության և կարդալու սովորության զարգացում

Ուսումնական թատրոնի կազմակերպումը կրտսեր դպրոցում

Կրտսեր դպրոցի ուսումնական  թատրոնում  սովորողների մոտ կզարգանա  հետաքրքրությունը  արվեստի նկատմամբ, կզարգանա  հիշողությունը  և ուշադրությունը, կսովորեն ճիշտ  և գեղեցիկ խոսել, ձևավորելով նրանց հետաքրքիր և յուրօրինակ անհատներ: Թատերական խաղերը կօգնեն  երեխաներին  նկատել և վերլուծել  իրենց սեփական  սխալները, նաև  հեշտությամբ և  մեծ հետաքրքրությամբ   կսուզվեն  երևակայական աշխարհ: Խաղի միջոցով  կճանաչեն իրենց, շրջապատը, խաղի միջոցով կհաղորդակցվեն, կուսումնասիրեն:
Պարապմունքները օգտակար են բոլորին, իսկ մեծահասակների և իրենց տարեկիցների հետ դժվարությամբ շփվողներին անհրաժեշտ  են:
Կրտսեր դպրոցում թատրոնը «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչն է: Դրա համար թատրոնի մասնագետն անցկացնում է վարպետության դասեր դասվարների հետ:

Բովանդակությունը

• Ներկայացումների ստեղծում` որպես նյութ առած – ասացվածքներ, շուտասելուկ, հանելուկներ, հեքիաթներ, պատմություններ, ավանդություններ, երգեր, ծեսեր հայ և համաշխարհային մանկական գրականություն, ծիսական կերպարների ստեղծում, ծեսերի բեմադրում
• Երևակայական վարժություններ խաղի միջոցով
• Ուշադրություն
• Լսելու, դիտելու վերարտադրելու կարողություն
• Ինքնուրույն երևակայելու և ստեղծագործելու կարողություն
•  Էտյուդներ
• Շնչառություն, խաղ-վարժություններ ցատկապարանի միջոցով
• Հնչյունների  ճիշտ արտասանություն
• Բառերի ճիշտ արտասանություն
• Բերանային ապարատի խնդիրների շտկում`

ա. շուրթերի վարժություններ,
բ. լեզվի վարժություններ
գ.  ծնոտի վարժություններ

• Հնչերանգ
• Ռիթմիկ խոսք
• Ձայնավորների բաղաձայների արտասանությանն ուղված վարժություններ
• Թատերական ժանրերի ուսումնասիրություն և կիրառում (Տիկնիկային, խամաճիկների, մեդիա, մատների, թղթի, երաժշտական, գրական, դրամատիկական…)
• Թատերախաղով մասնակցություն առավոտյան, ուրբաթյան ընդհանուր պարապմունքներին, ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, մեդիաօլիմպիադաներին, ծեսերին և տոներին

Ուսումնական թատրոնի կազմակերպումը միջին դպրոցում
Միջին դպրոցում շեշտը  դրվում է արդեն գիտակից ցանկության վրա` դուրս գալու բեմ, ինքնարտահայտվելու, բարդույթներից, լսարանի հետ շփվելու վախերից ազատագրվելու: Սովորողների թատերական գործունեությունը կազմակերպվում է դերասանական վարպետության, բեմական խոսքի, բեմական զարժման հմտությունների զարգացման միջոցով:

Բովանդակությունը

Դերասանի վարպետություն

• Ուշադրություն
• Երևակայություն
• Կերպարային մտածողություն
• Ճկուն տրամաբանություն
• Ֆիզիկական վարժություններ
• Պլաստիկա
• Էտյուդներ
• Թատերական ժանրերի ուսումնասիրություն և կիրառում (Տիկնիկային, խամաճիկների, մատների, թղթի, երաժշտական, գրական,
դրամատիկական…)
• Թատերախաղով մասնակցություն ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, մեդիաօլիմպիադաներին, ծեսերին և տոներին:

Բեմական խոսք

• Շնչառական վարժություններ
• Հնչյունների ճիշտ արտասանություն
• Բառերի հստակ արտասանություն
• Շեշտ
• Շուտասելուկ, պոեզիա, արձակ
• Ձայնի մարզում
• Խոսքի դինամիկա
Բեմական  շարժում
• Կեցվածք
• Շարժումը բեմում
• Սահուն շարժումներ
• Պլաստիկա
• Թեթևություն

Ուսումնական թատրոնի կազմակերպումը ավագ դպրոցում
Ավագ դպրոցում գործ ունենք  հասուն անհատների հետ, որոնք թատրոնը դիտարկում են որպես ընտրած մասնագիտություն կամ նախասիրություն: Ավագ դպրոցում լուծվող խնդիրներն են` երևակայություն, ճաշակ, կերպարային  մտածողություն, ստեղծագործական   համարձակություն, դերարարի կեցվածք, կրծքային  ձայն, ինտոնացիա, բազմաժանր   ռեպերտուար:
Թատրոնի միջոցով ավելի արդյունավետ են լուծվում ընդհանուր կրթական խնդիրները: Աշխատանքը նպաստում է սովորողի բառապաշարի հարստացմանը, մտածողության ձևավորմանը, ստեղծագործական երևակայության, ինքնուրույն և խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը,  հնարավորություն է տալիս գնահատելու և յուրացնելու ազգային, մշակութային արժեքները: Թատրոնի միջոցով բավարարվում է սովորողի ինքնահաստատման-ինքնադրսևորման պահանջը, զարգանում է գեղարվեստական ճաշակը, շփվում է արվեստի այլ ձևերի հետ (նկարչություն, ձեռարվեստ, երաժշտություն և այլն), ծանոթանում գրական-թատերական ժանրերին, բարձրանում է ընդհանուր կրթական մակարդակը:
Ավագ դպրոցի թատրոնը ինքնուրույն մասնակցում է  կրթահամալիրի  բոլոր ծեսերին:

Բովանդակությունը

Դերասանի վարպետություն

•  Երևակայություն  և ուշադրություն
• Երևակայական մարմին
• Երևակայական կենտրոն
• Կերպարային մտածողություն
• Մթնոլորտն ու խաղը
• Մթնոլորտը  կապող միջոց դերասանի և հանդիսականի համար
• Որոշակի երանգավորումով գործողություններ
• Ֆիզիկական վարժություններ
• Պլաստիկա
• Դյուրընկալություն
• Ոճ
• Այլընտրանքի ազատություն
• Այլանդակը բեմում
• Իմպրովիզացիա
• Իմպրովիզացիան որպես փորձեր վարելու եղանակ
• «Եսը որպես իմպրովիզատոր»
• Ստեղծագործական անհատականություն
• Գերագույն «եսը»  իմպրովիզատոր
• Ժեստ
• Հոգեբանական ժեստ
• Էտյուդներ,ներկայացումներ
• Թատերական ժանրերի ուսումնասիրություն և կիրառում (Տիկնիկային, խամաճիկների, մատների, թղթի, երաժշտական, գրական, դրամատիկական…)
• Թատերախաղով մասնակցություն ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, մեդիաօլիմպիադաներին, ծեսերին և տոներին
• Սեփական փորձի կիրառումը կրտսեր դպրոցներում

Բեմական խոսք

• Շնչառական վարժություններ
• Հնչյունների ճիշտ արտասանություն
• Բառերի հստակ արտասանություն
• Շուտասելուկը որպես վարժանք
• Ձայնի մարզում
• Խոսքի դինամիկա
• Ձայնելևէջներ.  ձայնի բարձրացում ու ցածրացում
• Կետադրությունը խոսքում
• Խոսքի տակտերը
• Տրամաբանական դադար
• Հոգեբանական դադար
• Տարբեր տեմպեր օգտագործելու վարժություններ
• Դիապազոն
• Բանաստեղծության տեմպառիթմը
• Արձակի տեմպառիթմը
• Չափածո խոսքի տեմպառիթմը
• Ձայնի զարգացմամբ ձեռք բերված հմտությունների  ամրապնդում տեքստերով

Բեմական շարժում

• Մկանների ազատություն
• Կեցվածք
• Կազմավորվող շարժումներ
• Սահուն շարժումներ
• Ճառագող շարժումներ
• Թեթևություն
• Ձև
• Ամբողջության ղգացողություն
• Ճաշակ
• Գեղեցկություն

Ռեժիսուրա

• Երևակայական տարածքն ու ժամանակը
• Փորձել երևակայությամբ
• Գործողություն
• «Եթե իրոք…», «Առաջադրվող հանգամանքներ»
• Կտորներ և խնդիրներ
• Հոգեկան կյանքի շարժիչները
• Գերխնդիր
• Միզանսցեն
• Բեմադրել  էտյուդներ
• Բեմադրել հեքիաթներ
• Բեմադրել շոուներ
• Բեմադրել հանդիսություններ, ծեսեր

Դրամատուրգիա

Սոֆոկլես «Անտիգոնե», «Էդիպ արքա»
Էվրիպիդես «Մեդեա»
Էսքիլոս «Շղթայաված  Պրոմեթևսը»
Արիստոֆանես «Գորտերը»
Վիլյամ Շեքսպիր «Համլետ», «Լիր Արքա», «Ռոմեո և  Ջուլիետ»
Հենրիխ Իբսեն «Դոկտոր Սթոքման», «Տիկնիկների  տունը կամ Նորա»
Ժան Բատիստ Մոլիեր  «Տարտյուֆ», «Երևակայական հիվանդ»
Ֆրիդրիխ Շիլլեր «Ավազակներ», «Օռլեանի կույսը»
Անտոն Չեխով «Բալենու այգի», «Երեք քույր», «Քեռի Վանյա»
Ալեքսանդր Գրիբոյեդով «Խելքից պատուհասը»
Միխայիլ Լերմոնտով «Դիմակահանդես»
Նիկոլայ  Գոգոլ «Ռևիզորը», «Շինելը»
Ալեքսանդր  Շիրվանզադե «Պատվի համար», «Նամուս»
Լևոն Շանթ «Հին աստվածներ»
Հակոբ Պարոնյան  «Ատամնաբույժն արևելյան»,»Պաղտասար աղբար»
Գաբրիել Սունդուկյան «Պեպո», «Խաթաբալա», «Քանդած օջախ»
Վիլյամ Սարոյան «Մեր կյանքի ժաները», «Իմ սիրտը լեռներում է», «Տարեկանի արտում», «Մարդկային կատակերգություն»

Պար

• Պլաստիկայի զարգացում
• Դասական
• Հայկական  ժողովրդական  պարեր
• Տարբեր ժողովուրդների պարեր
• Վալս
• Ջազ
• Տանգո
• Լատինո
• Պասսադոբլ

Ուսումնական միջավայր

Ուսումնական թատրոնի համար շատ կարևոր է ունենալ համապատասխան կահավորմամբ,  ՏՀՏ միջոցներով, դեկորացիայով  մասնագիտական գրականությամբ հարուստ կաբինետ:
Թատրոնի դասընթացը կազմակերպվում է առարկայի առանձնահատկություններին համապատասխանող, պահանջները բավարարող ուսումնական միջավայրում` ուսումնական կաբինետ (դասասենյակ), դահլիճ, միջանցք, բացօթյա տարածք:
Ուսումնական կաբինետը` տարածքը, որտեղ իրականացվում է թատրոնի դասընթացը, պետք է կահավորված լինի`
ՏՀՏ միջոցներով` համացանցին միացված համակարգիչ` նաև համակարգչային մոնտաժային ծրագրերով, որոնք հնարավորություն կտան իրականացնելու մեդիաթատրոնի ծրագիր, դիտելու մեդիաներկայացումներ, ֆիլմեր (նաև համացանցից), ստեղծելու ուսումնական նյութեր, ֆիլմեր, Smart-Notebook ծրագրով, ուժեղացուցիչ, որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան ուժգնության հնչողություն, էլեկտրոնային գրատախտակ, պրոեկտոր.
գրականությամբ`  Կ.Ստանիսլավսկի «Դերասանի աշխատանքն իր վրա», Ջ.Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն», Մ.Չեխով «Դերարարի  տեխնիկայի մասին», Ա.Հեքեքյան «Ուղղախոսության դասավանդման մեթոդիկա», մասնագիտական այլ գրականություն.
անհրաժեշտ գույքով` աթոռներ և սեղաններ, թատերական շիրմաներ, պահարաններ` մասնագիտական գրականության համար, թատերական դեկորների համար և ընթացիկ ներկայացմանն անհրաժեշտ պիտույքների համար:
Ուսումնական տարածք են նաև կրթահամալիրի կայքը և դպրոցի ենթակայքը, դասավանդողի, սովորողի, դասարանի, ծնողի բլոգը, սոցիալական ցանցերը:

Դասավանդողին և սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր
Դպրոցում` թատրոնի ուսումնական կաբինետ (վերը նշված պայմաններով)
Անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով
Ձայնագրիչ (թվային, հեռախոս)
Ֆոտո-տեսախցիկ
Մեդիագրադարանում և գրադարանում` ուսումնական նյութեր (մասնագիտական ձեռնարկներ և գրականություն, գեղարվեստական գրականություն, ձայնադարան, էլեկտրոնային ռեսուրսներ և այլն)
Ուսումնական ներկայացումների համար անհրաժեշտ են լինում  ամենատարբեր թափոններ   (ելնելով տվյալ ներկայացումից ), որոնց միջոցով ստեղծվում են դեկորներ:
Կերպարներ ստանալու համար անհրաժեշտ նյութեր` գրիմ, դիմակներ, կոսմետիկական մատիտներ և այլ ներկեր և այլն:

 

Ուսումնական կաբինետում կազմակերպվում են դասընթացների պարապմունքները`  դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում:
Դահլիճում կազմակերպվում են ուսումնական ներկայացումների փորձերը, քննարկումներ:
Ուսումնական պարապմունք են նաև ներկայացումները (փորձերը), ֆլեշմոբերը, ծննդյան տոների կազմակերպումը, ծեսերի, ծիսական գործողությունների բեմադրումը, դրանց մասնակցությունը:

Սովորողի տնային աշխատանք
• Նախատեսված գրական նյութի ընթերցում
• Ուսումնական նյութերի հետազոտում
• Ուսումնական նյութի ստեղծում (տիկնիկ, խամաճիկ, ֆիլմ, պրեզենտացիա, ընտանեկան թատրոն)
• Առցանց խորհրդակցություն դասավանդողի հետ (էլեկտրոնային փոստով, skype-ով, սոցիալական ցանցերով):
• Անհրաժեշտ ցուցումներ ստանալու նպատակով սովորողը օնլայն կապ է հաստատում դասավանդողի հետ, ուղարկում նյութը, քննարկում-խմբագրում, կատարում անհրաժեշտ ուղղումներ
• Ուսումնական նյութի տեղադրում կայքում, բլոգում, դրա տարածումը սոցիալական ցանցերում (միայն դասավանդողի հետ կատարած համապատասխան խորհրդատվությունից հետո)
• Մասնակցություն առցանց քննարկումներին
• Ուսուցողական հեռուստաթատրոնի, հաղորդումների դիտում

Գնահատում
Սովորողը մասնակցում է առավոտյան ընդհանուր պարապմունքին, մեդիաուրբաթին, կրթհամալիրի ուսումնական տոնացույցով սահմանված  ծեսերին, միջոցառումներին, մեդիաօլիմպիադաներին, թատերական ստուգատեսերին: Գնահատման համար.
• գրանցվում են սովորողի`
մասնակցությունը ուսումնական պարապմունքներին,
կարդացած գրքերը,
մասնակցությունը ներկայացումներին, պարապմունքներին, տոներին` որպես կազմակերպիչ,
մասնակցությունը ներկայացումներին, պարապմունքներին, տոներին`որպես գործուն դերակատար,
տարեկան ներկայացումներում նրա զբաղվածությունը,
մասնակցությունը ծննդյան տոների, ֆլեշմոբերի կազմակերպմանը, մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին.
• ուսումնական փաթեթում հավաքվում են`
նրա ստեղծած ուսումնական նյութերը (ֆիլմ, պրեզենտացիա),
էտյուդները,
կերպարների վերլուծությունները,
քննարկման համար արած մշակումները, կարծիքները,
ուսումնական ճամփորդության արձագանքները, ներկայացումների վերլուծությունը,
նրա կազմակերպած կամ նրա մասնակցությամբ ներկայացումների լուսանկարները:

Ուսումնական ճամփորդություններ

Ծրագրվում են ուսումնական ճամփորդություններ քաղաքի թատրոններ, կինոթատրոններ, օպերային  թատրոն, այգիներ, հրապարակներ, թատերական փառատոններ:
Ուսումնական ճամփորդություն է հյուրախաղը:
Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը
Առավոտյան ընդհանուր պարապմունքի,  ծեսերի, մեդիաուրբաթի,  ներկայացումների կազմակերպում և վարում, երեխաների ծննդյան տոների կազմակերպում` որպես ծառայություն: