• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Բյուրականյան օրեր

ԿԳՆ տեխնիկական ստեղծագործական հանրապետական կենտրոնը (ղեկավար` Ֆերդինանտ Ղարիբյան), «Քվանտ» վարժարանի տիեզերական խմբակը  (ղեկավար` Ավետիք Գիրգորյան)  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը (ղեկավար` Լևոն Արամյան) համատեղ հունիսի 9-ից 10-ը  Բյուրականում կազմակերպել էին «Տիեզերք» խմբակների աշխատանքների ամփոփում և բաց դաս: Մասնակիցները 10 -15 տարեկան տիեզերքով հրապուրված տարբեր դպրոցների սովորողներն էին:

Կազմակերպիչները հոգացել էին, որ մասնակիցները հարմար տեղավորվեն հյուրընկալ Բյուրականի աստղադիտարանի հյուրատանը, հնարավորինս շատ տեղեկություններ ստանան, ժամանակը հագեցածև հետաքրքիր անցկացնեն :

Շատ կարևոր էր հասկակիցների անձնական շփումները, համագործակցությունը, իսկ կրթահամալիրի սովորողները, օգտվելով առիթից, կրթահամալիրն էին ներկայացնում` բաժանելով ընդունելության թերթիկները:

Եղանակը մեղմ ասած աննպաստ էր դիտումների համար: Մասնակիցների համառության շնորհիվ գիշերային ամպամած երկնքից մի քանի պարզ պատառիկներ կորզելով դիտումներ կատարեցինք: Բացի աստղադիտարանի դիտակներից օգտագործեցինք նաև մեր` Հեռանկար կրթական ծրագրի նվիրած դիտակը:

Մասնակիցների հիշողության մեջ դեռ երկար կմնան Սատուրնի օղակների, կրկնակի աստղերի, աստղաբույլերի, Լուսնի դիտումները աստղադիտակներով, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը,  աշխատասենյակը, որտեղ կինոլեկտորիում անցկացվեց, գրադարանը, Բյուրականի խնամված տարածքը, հասմիկների բույրը…

Վերադարձանք տպավորություններով` նորից աստղադիտարան այցելելու հույսով

Կարծիք

Ընկե´ր Հասմիկ, մոռացաք նշել շա˜տ համեղ ուտելիքներով լի ճաշարանը:
By Տաթևիկ Խաչատրյան

Կարծիք ավելացնել