• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի´ տայք զսրբութիւն շանց. եւ մի´ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց

Կարծիք

Իհարկե, վիրավորական է: Մենք սովորաբար չենք անդրադառնում ճամփորդությունների այդ կողմին և ընդգծում ենք հաջողությունը: Եվ կարևոր է` ինչ են մտածում նրանք, ում մասին պատմել ես, ինչպես են արձագանքում նրանց ընկերները...

Շատ սիրելի, հարգելի Տիկին Նունե ջան, Ձեր խոսքը շատ ազդեցիկ, ոգևորող, ուսուցողական է և ես տեսա Ձեր, մեր սաների մեջ այդ խոսքի ազդեցությունը: Միայն մի բան ավելացնեմ: Ես իսկապես շատ գոհ եմ բոլորից: Թող Աստված էլ ավելի զորացնի բոլորիս և պահապան լինի: Կեցցեք, որ էսպես ուշադիր և հետևողական եք:

Հերթական անգամ համոզվում եմ, որ խաղարկային դատարանում քննարկվող հայցը, ցավոք, խիստ արդիական է: Հարգելի տիկին Նունե, ՀՀ-ն աշխարհիկ պետություն է և աթեիզմը խղճի ազատության դրսևորումներից մեկն է: Մաշտոցի հանճարը չհարգելը անկասկած դատապարտելի է, սակայն անհատի ստեղծած լեզուն արհեստական է, օր. էսպերանտոն: Չեմ կարծում, որ հայերենն արհեստական լեզու եք համարում:

Հարգելի տիար Տիգրանյան, հերթական անգամ համոզվում եմ, որ աթեիզմը խղճի ազատության դրսևորումներից մեկը լինելով, ցավոք, հարվածում է է ՀՀ պետականությանը: Բնականաբար, չեմ կարծում` հայերենն արհեստական լեզու է, թե չէ վաղուց արժանացած կլիներ էսպերանտոյի «բախտին»: Եթե հետևելու լինենք այս տրամաբանությանը, ապա արհեստական պիտի համարենք նաև Մենդելեևի քիմիական աղյուսակն ու Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը:

Նուն ջան, փարիսեցիները միշտ են եղել և ամենուր: Պարզապես մենք վախենում կամ զգուշանում ենք, կամ էլ խուսափում ենք (թեև ցավում ենք) նրանց տեսնել կրթահամալիրում և ասել, որ իրենք այդպիսին են: Դա երևի մայրական սինդրոմի նման է, որ գիտի զավակի թերությունը, բայց լռում է այդ մասին: Ապրես դու, որ գոնե ինձանից ԱՄՈւՐ ես սիրում կրթահամալիրը: Տիկին Սուսան, համաձայն եմ Ձեզ հետ: Ի վերջո՝ հավատն ինչ կապ ունի Մաշտոցի հանճարը գնահատելու, նրան ուխտի գնալու հետ:

Տիկին Աիդա ջան, կրթահամալիրը ավել կամ պակաս, թույլ կամ ուժեղ սիրելու մտքի հետ համաձայն չեմ (համենայն դեպս, չեմ կարծում, որ ձեզնից շատ ավանդ ունեմ): Ինչ վերաբերում է Մաշտոցին ու նրա հանճարը գնահատելուն: Խոսքս ուղղելով մասնավորապես իրենց աթեիստ համարողներին` հանդես եմ գալու իմ անունից. ես, որպես հայ առաքելական եկեղեցու հետնորդ, Մեսրոպ Մաշտոցի հանճարը գնահատում եմ ոչ այն բանի համար, որ նա Եռամեծար սուրբ է, այլ որ նա հայ գրերի ստեղծողն է` բոլորիս Ուսուցչապետը:

Տիկին Նունե, գիտեմ ում և ինչը ի նկատի ունեք, չնայած արդեն ասել էիք, բայց միևնույն է, այդ Աթեիստը չի եկել ուխտի որովհետև նա 1.Չի կարող հանդուրժել որոշ մարդկանց ներկայությունը(ոչ թե իրենց, այլ իրենց ոչ լուրջ տրամադրվածությանը, ասես թե չեն գնում ուխտի, Սուրբ ուխտի, այլ գնում են էկսկուրսիա, գնում են ուտել-խմելու), 2.Նա հաստատ ավելի շատ է հարգում և սիրում Մաշտոցին և նրա ստեղծած Սուրբ գրերը(ինչքան ել նա լինի Աթեիստ, նա էլ ունի սրբություններ, որոնցից մեկը հենց հայոց գրերն են), բայց նա չի կարող գալ Սուրբ ուխտի, Քրիստոնեական նշանակություն ունեցող ուխտի, նա կարող է մտնել Քրիստոնեական եկեղեցի, դա համարելով ճարտարագիտական և մշակույթային շինություն, բայց չի կարող գալ ուխտի, զուտ ընկերների հետ ման գալու:

Կարծիք ավելացնել