• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Bonne anniversaire, chere Charle Aznavour

Կարծիք

Շնորհակալություն օտար լեզվի դասավանդողներին` աջակցելու համար:

Ծնունդդ շնորհավոր,մեր սիրելի արտիստ, բարեկամ Շառլ Ազնավուր: Դու ունես այնպիսի երգեր, որոնք մոռանալ ուղղակի հինարավոր չէ:Կարդացել ենք քո բանաստեղծությունները ու շատ ենք հավանել: Քեզանից սովորեցի մարդկային շատ արժեքներ`նվիրվածություն, սրտացավություն, մեղմություն:
By Լիլիթ Գևորգյան ...

Ես Շառլ Ազնավուրից, ավելի ճիշտ նրա ստեղծագործություններից սովորեցի լինել ավելի վճռական, միշտ կյանքի նպատակ ունենալ: Ես իմացա նաև, որ Շառլ Ազնավուրով սկսեցին հայերին ճանաչել: նաև, որ նա ստեղծագործել է տարբեր լեզուներով: Ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի բանաստեղծ Շառլ Ազնավուր:
By Աբրոյան Վահե

Ծնունդդ շնորհավոր մեծ մարդ, Հայ, Հայ մեծատառով, դուք շատ եք աջակցել Հայաստանին, թե երկրաշարժի և թե խաղաղ պայմաններում, դուք իրոք արժանի եք հարգանքի, արժանի եք ճանաչման ու մեծարման:

Ես շնորհավորում եմ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը: Ինձ համար Շառլ Ազնավուրը մեծ մարդ է, նա հասել է շատ մեծ հաջողություների ,մենք նրանից շատ բան ունեք սովորելու: Շառլ Ազնավուրի միջոցով աշխարհը ճանաչեց Հայաստանին:
By Արամ Կարապետյան...

Շառլ Ազնավուր, ռոմանտիկ Շառլ Ազնավուր: Ներդաշնակ հոգի ունեցող, պարզ, բարի անձնավորություն, որի երաժշտությունը լսելիս`լողում եմ սիրային, մոգական մեղեդու ալիքներում: Լսելով նրա երաժշտությունը` ես միանգամայն պատկերացնում եմ մոգական Փարիզը իմ աչքերում: Ծնունդդ շնորհավոր, Շառլ Ազնավուր:
By Արաքս Թովմասյան...

Շնորհավորում եմ Շառլ Ազնավուրին:Նա մի յուրահատուկ մարդ է:Տարբերվում է իր յուրահատուկ ոճով: Բանաստեղծություններին նոր եմ ծանոթանում, բաց նրա երգերը շատ եմ սիրում:
By Իսկուհի Իրիցյան

Շնորհավորում եմ Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը: Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի տեսանյութի ձայնագրման աշխատանքներին: Հաճելի էր լսել երաժշտությունը և կարդալ բանաստեղծությունները:
By Անի Մարտիրոսյան

Շառլ Ազնավուր ասելով ես տեսնում եմ միայն դրականը: Սիրում եմ նրա ստեղծագործությունները: Ինձ համար նա մեծահոգի, բարի, պարզ, դրականը տվող մարդ է: Ծնունդդ շնորհավոր, Շառլ Ազնավուր:
By Նինա Գրիգորյան ...

Շնորհավորում եմ Շառլ Ազնավուրին` ցանկանալով ամենալավն ու բարին: Շառլը ինձ համար մեծ բանաստեղծ է, նա յուրահատուկ աձնավորություն է: Հաճախ եմ լսում նրա երգերը, կարդում եմ բանաստեղծությունները: Սիրում եմ քեզ իմ միակ և անկրկնելի Շառլ Ազնավուր:
By Սոնա Մովսիսյան

Մեր շատ սիրելի Շառլ Ազնավուր, ծնունդդ շնորհավոր: Շատ եմ լսել քո երգերը և ինձ շատ են դուր եկել, ես շատ կցանկանայի մոտիկից ծանոթանալ քեզ հետ: Դու իմ ամենասիրելի երգիչներից մեկն ես:
By Մանուշ Ավագյան

Սիրելի Շառլ Ազնավուր, Աստված ի դեմս Ձեզ օրհնված կյանք պարգևեց մի արժանի հայորդու: Մաղթում եմ, որ Ձեր կյանքի մնացած տարիները լինեն հաջողակ և ստեղծագործ: Կցանկանայի, որ Ձեզ նման մարդասեր անձնավորությունները շատ լինեն աշխարհի երեսին: Շնորհավոոոր !!!
By Բերբերյան Ալմիր...

Շառլ Ազնավուրի արվեստը շատ եմ սիրում: Հատկապես նրա բանաստեղծություններն եմ հավանում: Կարծում եմ, որ չի գտնվի մեկը, ով չի սիրի ու չի գնահատի Ազնավուրին ու նրա արվետսը: Նախկինում Ազնավուրին չէին սիրում, չէին ընդունում, իսկ հիմա կարծում եմ` ավելի դրական կարծիք ունեն նրա մասին:Կարդալով հայտնի արվեստագետների կենսագրությսունը հասկանում եմ, որ կարևոր մարիկ սկզբում միշտ էլ արհամարհվում են հասարակության կողմից: Ազնավուրը նրանցից մեկն էր: Նա բարձրացրեց Հայաստանի ու հայի անունը ու սիտպեց, որ արտասահմանում ճանաչեն մեզ որպես ազգ, որպես պետություն:

Շնորհավոր ծնունդդ փոքրիկ մարմնով մեծն հայ Շառլ Անզնավուր: Ես շատ եմ լսել Ձեր երգերը և դրանք ինձ դուր են եկել, իսկ բանաստեղծությունների մասին անգամ չեմ իմացել: Գրականության դասաժամին անցանք Շառլ Ազնավուրի մասին: Ինձ տիկին Նունեն հանձնարարեց, որ գտնեմ Ազնավուրի բանաստեղծությունները լեհերեն տարբերակով, որպեսզի ձանյնագրվեմ ծննդյան տոնի կապակցությամբ: Որը ցավոք մոտ չհաջողվեց անել: WSZYSTKIEGO NAJLEPSZEGO drodzy Charles Aznavour!!!
By Մարկոսյան Էրիկ

Կարծիք ավելացնել