• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքային կանոն

Առավոտյան Դ. Լիխաչովի հոդվածի համար նկար փնտրելիս, նրա կայքում աչքիս ընկավ, որ 2007թ. սկսած անց են կացվում ավագ դպրոցականների ստեղծագործական աշխատանքների մրցույթ «Դ. Լիխաչովի գաղափարները և արդիականությունը» խորագրով (մեկ շաբաթ է, որ այդ կայքից նկարներ եմ ընտրում, բայց այդ փաստը միայն այսօր նկատեցի): Բացեցի 2011թ. առաջին մրցանակի արժանացած աշխատանքը և չկարողացա մինչև վերջ չկարդալ: Երեկ, ավագ դպրոցի դասավանդողների սեմինարի ժամանակ, քննարկում էինք, թե ինչպես կազմակերպենք սովորողների թարգմանական, ստեղծագործական, նախագծային, հետազոտական աշխատանքները: Կարծում եմ այդպիսի աշխատանքներին ծանոթանալը օգտակար կլինեն և' սովորողներին, և' դասավանդողներին:

Այսօր ձևակերպեցի մեդիայի հետ աշխատելու կանոն. եթե որևէ կայքում քեզ հետաքրքրող ինֆորմացիա ես հանդիպել, մի շտապիր լքել այդ կայքը, մի քիչ փորփրիր:

Հ.Գ. Նկարում ես եմ և Ռուբեն Ավեդիսյանը, ում հետ ծանոթացել են ԱՄՆ-ում (մեր խմբի թարգմանիչն էր), և մինչև այսօր շարունակում ենք մեր ընկերական նամակագրությունը (շնորհակալ եմ մեդիային` մեր գործը հեշտացնելու համար):