• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2021-2022 ուսումնական տարի

Ուսումնական պարապմունքների, ուսումնական նախագծերի կազմակերպումը՝ սովորողի, նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) ընտրությամբ՝ առկա, ընտանեկան, հեռավար կամ այդ ձևերի համակցությամբ։ 

Առկա՝  կրթահամալիրում պարապմունքների, նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, արտագնա ճամբարների կազմակերպումը՝ հակաբացիլ ֆիզիկական միջավայրի, առողջ, անվտանգ կենցաղի կանոնների պահպանումով։

Օգոստոսի 23-27՝ մանկավարժական  բաց ճամբար
Օգոստոսի 30՝ 2021-2022 ուսումնական տարվա, ուսումնական առաջին շրջանի մեկնարկ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

Օգոստոսի 30-սեպտեմբերի 10՝ նախագծային ուսուցման ստուգատես

  • ուսումնական առաջին շրջանի մեկնարկ. «Ուսումնական ամառ» նախագծերի ներկայացում
  • ուսումնական առաջին շրջանի պարապմունքներ, նախագծեր
  • «Լողափնյա աշուն» բաց, բացօթյա ճամբարներ դպրոց-պարտեզներում
  • ուսումնական բաց-բացօթյա նախագծեր դպրոցներում, ուսումնական կենտրոններում, արտադրական ուսուցման նախագծեր քոլեջում
  • Դպրոց բնության գրկում. ուսումնական ճամբարներ Արատեսում

Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի օրը բարձունքին

Սեպտեմբերի 4՝ կրթական շքերթ, քանդակագործության փառատոնի երևանյան՝ «Հազարան հավք» փուլի ամփոփում 

Սեպտեմբերի 13-30՝ հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք

  • 2021-2022 ուստարվա առաջին շրջանի, շուրջտարյա ուսումնական նախագծերի ներկայացում
  • հայրենագիտական-արշավախմբային մեկօրյա, բազմօրյա ճամփորդություններ. «Անկախության տոն. բարձունքների նվաճում» նախագծեր
  • դպրոց բնության գրկում. ուսումնական ճամբարներ Արատեսում
  • Ծառատունկ Արատեսում

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 8՝ Կոմիտասյան օրեր

Հոկտեմբերի 4-5՝ ուսուցչի տոնը բարձունքին  

Հոկտեմբերի 9-18՝ գրաբարի օրեր. թարգմանչաց տոն 

Հոկտեմբերի 25- 31  

  • «Ուսումնական աշուն» նախագիծ
  • դպրոց բնության գրկում. ուսումնական ճամբարներ Արատեսում
  • մանկավարժական աշնանային բաց ճամբար
  • «Մուտք կրթահամալիր» ճամբարներ՝ սովորողների, դասավանդողների

Նոյեմբերի 1-30՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

  • Փառատոնային ուսուցման նախագծեր՝  լինելու՞ են
    Քանդակագործության, շրջակա միջավայրի փառատոնի շարունակական նախագծեր
    «Գեղարվեստը կրթահամալիրում» հեռավար-առցանց նախագծեր, ֆիզիկական միջավայրում նախագծեր
  • «Վահան Ասատրյան» ռազմամարզական խաղեր
  • Երկրագործի օր. ստուգատես

Նոյեմբերի 27՝ Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում

Դեկտեմբերի 1 - 24

  • «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես
  • ամենամյա «Ատամհատիկ»
  • ամանորի տոնախմբություններ նախակրթարաններում,  1-5-րդ դասարաններում 

Դեկտեմբերի  27 - 29

  • ամանորի տոնախմբություններ 6-12-րդ դասարաններում, քոլեջում
  • լրացուցիչ կրթության ձմեռային ճամբարներ դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում, ուսումնական կենտրոններում
  • մանկավարժական ձմեռային բաց ճամբար

Դեկտեմբերի 27 - 2022 թ. հունվարի 9 ՝ «Ուսումնական ձմեռ» նախագիծ

Հունվար-փետրվար՝ հանրապետական առարկայական օլիմպիադաների դպրոցական, տարածքային փուլեր

Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ

Հունվարի 10՝ ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ

Հունվարի 10-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

  • Հանրակրթական Դիջիթեք 2021. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
  • մարմնամարզական նախագծերի
  • ձմեռային մարզական խաղերի
  • ազգագրական ձմեռային փառատոն

Հունվարի 28-29՝ ստուգատեսային տոն - ղափամա

Հունվարի 31 ՝ ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ

Փետրվարի 1-մարտի 11՝ «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

Փետրվարի 7՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը

Փետրվարի 16 - մարտի 11՝ մայրենիի ստուգատես

Մարտի 1-ապրիլի 8՝

  • «Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
  • հասարակագիտական նախագծերի ստուգատես

Մարտի 18՝ Տիգրան Հայրապետյանի օր

Մարտի 21-27` 

  • «Ուսումնական գարուն» հեռավար-առցանց նախագծեր
  • մանկավարժական գարնանային բաց ճամբար
  • կրթական փոխանակումներ, ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Ապրիլի 17՝ Սուրբ Հարության տոն

Ապրիլի 22-հունիսի 5՝ Հանրակրթական էկոտուր 2021. բնապահպանական նախագծերի ստուգատես 

Մայիսի 3-30՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք

Մայիսի 9-27՝

  • շրջանավարտների «Ցտեսություն» ուսումնական նախագիծ
  • 1-12-րդ դասարանցիների, քոլեջի սովորողների ուսումնական երրորդ շրջանի ամփոփում, կարողությունների ստուգատեսներ

Մայիսի 23-28՝ Հանրապետության օրեր

Մայիսի 30-հունիսի 10՝ ուսումնական չորրորդ շրջան

Հունիսի 1՝ Հակաբացիլ Կոմիտաս

Հունիսի 13-ից՝ քանդակագործության միջազգային փառատոն

Հունիսի 13-հունիսի 24՝

  • Բանգլադեշյան հունիսյան պլեներ
  • «Մուտք կրթահամալիր» ճամբարներ՝ սովորողների, դասավանդողների

Հունիսի 13-ից՝ միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ծրագրի շրջանավարտների դիպլոմային նախագծերի պաշտպանություն

Հունիսի 20-30՝ մանկավարժական աշխատողների հունիսյան բաց ճամբար

Հուլիս-օգոստոս՝

Հուլիսի 23՝ Մաեստրո Հարություն Թոփիկյանի հետ

Հուլիսի 27՝ «Բրոյի-բրոյի. Սեյրան Ավագյանի հետ»

Ամենօրյա ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

Ամեն ուրբաթ՝

  • ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդությունում
  • ուրբաթ-համերգ

Ստեղծագործական խմբերի, ակումբների ամենշաբաթյա պարապմունքներ՝

  • «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ
  • «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ
  • «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ
  • «Սեբաստիո» համույթ
  • Ֆոլքբենդ
  • «Ակներ» պարերգի խումբ
  • առարկայական ֆլեշմոբներ
  • Գրական ակումբ
  • Քանդակի ակումբ
  • հանդիպում Գեղարվեստի հարթակում
  • հանդիպում-ցուցադրություն ԱրտաՍահմանում
  • հանդիպում քոլեջի Վերնատանը

Մանկավարժական բաց դպրոց. առցանց և ֆիզիկական միջավայրում պարապմունքներ 

Կրթահամալիրի մարմինների աշխատանք

  • Վարչական խորհդի նիստ՝ ամսվա 1-ին, 3-րդ, 5-րդ երեքշաբթին
  • Մասնաժողովի նիստ՝ ամսվա 4-րդ երեքշաբթին
  • Մանկավարժական ակումբ՝ ամսվա երկրորդ երեքշաբթին
  • Մանկավարժական աշխատողների ժողով՝ ամսվա 4-րդ չորեքշաբթին
  • Կրթական բաց համայնքի հավաք՝ ամսվա 2-րդ երեքշաբթին 
  • Կրթահամալիրի կառավարման (հոգաբարձուների) խորհրդի նիստ

«Սեբաստացիներ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ՝ 

Շուրջտարյա նախագծեր

  • Կրթահամալիրի զարգացման ծրագրով յոթ հրաշալիների նախագծեր
  • Հայրենագիտական-բնապահպանական նախագծեր՝
    Դպրոց բնության գրկում
    Բարձունքների նվաճում
    Ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ
    Կրթական փոխանակումներ
    Գետը բնակավայրում
    Երևանը՝ ուսումնական բաց լաբորատորիա
  • Հոգևոր Հայաստան
  • Դպրոցը ծեսի բաց արվեստանոց
  • Գրական թատրոնի, թատրոն լաբորատորիայի նախագծեր
  • Կրթական փոխանակումներ. Բլեյան բաց ցանց
  • Հանրակրթական կամուրջներ
    Հայ-վրացական  
    Երևան-Ստամբուլ
    Երևան-Փարիզ
    Հայ-իրանական
    Հայ-իտալական

Կրթահամալիրի ուսումնական օրացույցի հավելվածներ են.

  • դպրոցների, ուսումնական կենտրոնների օրացույցները,
  • ամենամյա բաց ստուգատեսների օրացույցները,
  • ամսվա, օրական օրացույցները։

Հոբելյաններ

  • Ալեքսանդր Սպենդիարյան 150, նոյեմբերի 1

Էջի նկարը՝ Արմինե Թոփչյանի