• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մուտք» ճամբարի արատեսյան փուլի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
20.07․2021թ.

Հիմք ընդունելով Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի հայտը, ս․թ․ հուլիսի 21-23-ին կազմակերպել «Մուտք ավագ դպրոց» ճամբարի մասնակիցների հայրենագիտական ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով.

  • ճամբարի ղեկավար նշանակել Իրինա Ապոյանին, օգնական՝ Հերմինե Գևորգյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  • ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  • ճամբարականների մեկնումը՝ հուլիսի 21-ին, ժամը 08․00, Մայր դպրոցի բակից, Երևան –  Արտաշատ  - Վեդի – Ուրցաձոր – Զանգակատուն – Եղեգիս - Արատես երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 CO 077 պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Վարդան Սահակյան (հեռ՝ 099 33 90 09)։ Վերադարձը՝ հուլիսի 23-ին, մինչև ժամը 20.00, Արատես – Հերմոն – Եղեգիս - Շատին -Սելիմի լեռնանցք – Մարտունի - Սևանի ավազան - Երևան երթուղով․
  • խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2021թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  • գլխավոր հաշվապահին՝ հաշվարկել և Իրինա Ապոյանին, Հերմինե Գևորգյանին, Հայարփի Անանյանին վճարել գործուղման ծախսերը․
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`    Ս. Մարկոսյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Վահան Ավետիսյան
  2. Քրիստինե Թորոսյան
  3. Նարե Հաղնազարյան
  4. Անի Սարգսյան
  5. Տարոն Փաշինյան
  6. Արման Տեր-Ստեփանյան
  7. Աննա Հովսեփյան
  8. Աստղիկ Խաչատրյան
  9. Սարգիս Շահինյան
  10. Աննա Միրզոյան
  11. Մարգարիտա Պետրոսյան
  12. Ելենա Միսակյան
  13. Էլեն Հակոբյան
  14. Մարիամ Բադալյան
  15. Ասյա Բանդուրյան
  16. Հարութ Հաջի Մարտիրոսյան
  17. Մարգարիտա Բադալյան
  18. Դավիթ Փաշինյան - 7-րդ դաս․
  19. Հայարփի Անանյան – ծեսի կազմակերպիչ

Գիշերակաց - Տատիկի տնակում, Հյուսիսային տնակում