• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լողափային-բաց-փառատոնային ճամբարների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
10.06.2021թ.

2021թ. հունիսի 14-ից կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում, Արևմտյան դպրոց-պարտեզում, Հյուսիսային դպրոց-պարտեզում, Հարավային դպրոց-պարտեզում և Միջին դպրոցում, ուսումնական ագարակում գործում են լողափային բաց-բացօթյա-փառատոնային ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.

  1. հաստատել ճամբարային գործունեության ուղղությունները՝ լող, մարզական խաղեր, դպրոցում իրականացվող փառատոնային այլ ուսումնական նախագծերի, շրջակա միջավայրի խնամքի-ինքնասպասարկման աշխատանքի մասնակցություն․
  2. ճամբարի ուղեգրի արժեքը որոշվում է պայմանագրով.
  1. Ճամբարում սաների թիվը կարող է լինել 12-24. 15-ից ավելի սանի դեպքում ճամբարի ղեկավարը պետք է ունենա օգնական․ 
  2. ուղեգիրն իր մեջ ներառում է երկուանգամյա սնունդ, լող, ուսումնական գործունեություն․
  3. մանկավարժության լաբորատորիայի ներկայացմամբ հաստատել լողավազանի կազմակերպման և շահագործման կարգը
  4. ճամբարը գործում է երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը՝ 09․00-17․00․
  5. ճամբարի ղեկավարներին նշանակել ըստ հերթափոխների՝ 5-օրյա ժամկետներով.
  6. ճամբարները դիտել որպես սահմանված կարգով կազմակերպվող լրացուցիչ ծառայություն. հաստատել պայմանագրի օրինակելի ձևը (հավելված).
  7. դպրոցի ղեկավարի հաստատումով ճամբարի ղեկավարին վերապահել լրացուցիչ ծառայության պայմանագիր կնքելը՝ որպես պայմանագրի կողմ, ճամբարի օրվա աշխատակարգը կազմելու իրավունք.
  8. ճամբարների ղեկավարները աշխատակարգով որոշված գործունեության ընթացքում անձնական պատասխանատվություն են կրում ճամբարականների անվտանգության, հիգիենայի համար.
  9. Ճամբարը ծնողների համաձայնությամբ և լրացուցիչ դրամական միջոցներով կարող է ունենալ նաև արտագնա բաղադրիչ.
  10. ճամբարականների սնունդը կազմակերպել առողջագետ Անուշ Աղաբաբյանի կազմած ճաշացանկով ծնողների միջոցներով.
  11. ճամբարների ղեկավարերին՝ առնվազն երեք օր առաջ հրապարակել  ճամբարի ռեժիմն ու ծրագիրը, սահմանված կարգով վարել ճամբարականների հաշվառումը, ճամբարի ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնել հաշվետվություն․      
  12. ճամբարի գործունեությունն ամեն օր լուսաբանվում է մասնաճյուղի կայքում, ղեկավարի բլոգում․
  13. հուլիսի 14-18-ը ճամբարի ղեկավար նշանակել Արևելյան դպրոց-պարտեզում՝ Սաթենիկ Սիմոնյանին, Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Գրետա Բակունցին, Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Նարե Արիստակեսյանին, Հարավային դպրոց-պարտեզում՝ Զվարթ Ամբրոյանին և Միջին դպրոցում՝ Տաթև Ալեքսանյանին
  14. հրամանի վերահսկողությունը տալ դպրոց-պարտեզների ղեկավարներին:


Կրթահամալիրի տնօրեն`     Ս. Մարկոսյան