• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հազարան հավք

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա բաց փառատոն 2021թ. 

Ստեղծագործությունների թեմատիկան՝ «Հազարան հավք» հեքիաթից։ Աշխատանքները ձևավորելու են  կրթահամալիրի պարտեզ-պուրակները։

Փառատոնի պայմաններն այս տարի մասնակիցներին ավելի լայն հնարավորություն են տալիս ազատ ստեղծագործելու համար։ Կրթահամալիրում կազմակերպվող հեռավար-առցանց ընտանեկան դպրոցներում, կրթական փոխանակումներով, Բլեյան բաց ցանցով, Գագարին նախագծով «Հազարան հավք» հեքիաթը դառնում է ուսումնասիրության և ինքնաբացահայտման հաջողված նախագիծ։ Ահա ինչու՝ քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի՝ մեր հայտարարած ամենամյա փառատոնի 2021թ. ստեղծագործական հավաքը կազմակերպվում է հեքիաթի խորհրդով, որպես քանդակագործական բաց, ստեղծագործական հավաք՝ Հազարան հավք․ Անմահական այգի։

Քանդակագործ-ստեղծագործողները կարող են օգտագործել բոլոր տեսակի նյութերը՝ քար, մետաղ, կավ, փայտ, որմնանկար, կանաչ թումբ, քարափ․….

Աշխատանքները կիրականացվեն կրթահամալիրի Մայր դպրոցի Փառատոնային պուրակում (քարի մշակում), կրթահամալիրի տարբեր արվեստանոց-արհեստանոցներում՝ քանդակագործության, մետաղամշակման, բրուտագործության, փայտամշակման, գեղանկարչության, գծանկարչության, ոսկեգործական, ջերմոց-լաբորատորիաներում, մասնակիցների ընտրած բացօթյա հարթակներում՝ իրենց բակում, այգում, բնակավայրում…

Քանդակագործների ստեղծագործական հավաքի պաշտոնական ամփոփում՝ 2021թ. հուլիսի 1-ին՝ Փառատոնային պուրակում, կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում։ Ցանկացողները կարող են շարունակել աշխատանքը՝ օգտվելով կրթահամալիրի ծառայություններից (կացարան, սնունդ, տեխնիկական աջակցություն)։

Մասնակիցներին կտրվեն վկայագրեր։ Ընտրված աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն։

Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, քանդակագործ Վիգեն Ավետիս

Մասնակցության համար լրացնել հայտը