• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք

Բովանդակային ուղղություններ

  • Օրացուցային, շուրջտարյա նախագծերը կրթահամալիրի դպրոցներում․ դպրոցը բաց ցուցասրահ, համերգասրահ:
  • Դպրոցների մայիսյան հավաքի նախագծերը՝ համերգներ, նորամուտներ, քաղաքային նախագծեր: 
  • Ուսումնական զարգացող միջավայրը կրթահամալիրի դպրոցներում․ բացօթյա լսարանները՝ որպես հակաբացիլ միջավայրի ամենօրյա լուծումներ: 
  • Բաց, համագործակցային ծնողական համայնք․ ծնողը կրթական գործի կազմակերպիչ:
  • Ես հոգատար եմ՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, հասարակական նախագծեր: 
  • Հեղինակային մանկավարժության գնահատման համակարգը մայիսյան հավաքին։ 
  • Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր:
  • Ուսումնական պլաններ, փոփոխությունների առաջարկներ, ուսումնական ծրագրերի ներկայացումներ:
  • Հունիսյան ճամբարը զարգացող մանկավարժության ցուցիչ՝ «Ուսումնական ամառ» նախագծեր:
  • «Ցտեսություն» ուսումնական նախագծի ցուցադրություններ, համերգներ :
  • 2021-2022 ուսումնական տարում կրթահամալիր ընդունված, ընդունվել ցանկացողների համար Մուտքի կլոր սեղաններ, շրջայցեր, միասնական գործունեության օրեր։
  • Արտագնա պարապմունքներ «Գագարին» նախագծով. հեղինակային կրթական ծրագրի տարածում:

Աշխատակարգ

Ապրիլի 29-30՝ Մայիսյան հավաքի հրավերների հայտարարությունների տարածում, նախապատրաստական աշխատանք

Մայիսի 3 – 30՝

Ուսումնական բաց պարապմունքներ նախակրթարաններում, դպրոցներում, քոլեջում՝ ժ. 9:00 – 14:30

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  • ուսումնական ժամերգություն, ուրբաթ-համերգ
  • մարզական պարապմունքներ
  • երաժշտական պարապմունքներ
  • տեխնոլոգիական կրթություն
  • արտադրությամբ ուսուցում
  • պարտիզպուրակային աշխատանքներ, երկրագործություն
  • սովորողի ընտրության գործունեություն, դասընթացներ
  • ակումբային գործունեություն
  • վարպետության դասեր, համագործակցային պարապմունքներ
  • սովորող-սովորեցնող նախագիծ
  • Համբարձման ծես
  • «Հազարան հավք» երաժշտական – ընթրեցողական նախագիծ
  • Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն 2021․ Հազարան հավք
  • «Հոգատարություն» նախագիծ
  • «Ցտեսություն» ուսումնական նախագիծ

Ուսումնական զարգացող, բաց միջավայր՝

  • կրթական պարտեզ
  • ուսումնական ագարակ
  • Սասնալանջ, սարալանջ
  • նորամուտներ
  • բացօթյա, շարժական դասարան
  • համերգներ
  • ցուցահանդեսներ
  • հեծանվաերթեր
  • քայլարշավներ
  • թափառումներ

Հանդիպումներ, բաց քննարկումներ, կլոր սեղաններ՝ ժ. 15:00-ից

  • 2020-2021 ուստարվա քննարկում – գնահատում – ամփոփում
  • 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական փաթեթների քննարկումներ (ուսումնական պլանների, կազմակերպման կարգերի, ըստ ուսումնական բնագավառների, ուսումնական նյութերի ժողովածուների).
  • հունիս-օգոստոսի ուսումնական-ճամբարային-ճամփորդական նախագծերի ներկայացում-քննարկում
  • Մուտքի կլոր սեղաններ, հանդիպումներ ծնողական նոր համայնքի հետ

Արտագնա նախագծեր՝

  • ուսումնական, հայրենագիտական մեկօրյա, եռօրյա ճամփորդություններ
  • կրթական փոխանակումներ
  • ռազմամարզական ճամբար Արատեսում
  • «Բարեկամություն» ուսումնական ճամբար Արատեսում
  • «Բլեյան» կրթական բաց ցանցի և «Գագարին» նախագծի համագործակցության շարունակություն

Հրապարակումներ՝

  • հավաքի բաց-առցանց հանդիպումների, կլոր սեղանների ծրագրերի, լուսաբանող նյութերի՝ ուսումնական բլոգներում, դպրոցների կայքերում, mskh.am-ում,  սոցցանցում, ԶԼՄ-ներում
  • հավաքի հոդվածների՝ ուսումնական բլոգներում, «Դպիրում»
  • հավաք բերվող ուսումնական նյութերի՝ մեդիագրադարանում
  • տեսադասերի՝ ուսումնական բլոգներում, Սեբաստացի TV-ում, «Դպիրում», mskh.am-ում

Օրացույց՝

մայիսի 3 - 7

մայիսի 10 -14