• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Նոր միջավայրում նոր մոտեցումներ

Նկարագրություն: 
Մայր դպրոց, առաջին հարկ, վարժարանային թև

Կարծիք

........շատ  գեղեցիկ  նախագիծ  է, պատկերացնում եմ ինչ  հաճելի կլինի  դասերից  հետո մեկ գավաթ սուրճ վայելել այսպիսի միջավայրում,  իհարկե  սա պետք  էր  ,չէ որ  կրթահամալիր  եկողը  առաջինը մայր դպրոց է մտնում և հենց  այստեղից է տպավորություն  ստանալու  ,իսկ  եթե  տպավորությունը  վատը  լինի  ով կբերի իր  երեխային, ով  կվճարի......իսկ  հետաքրքիր է , ԻՆՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ  ԵՔ ԱՆԵԼՈՒ.....միգուցե    ներառական ծրագրին հատկացվող պետական  միջոցներով?ինչու դասասենյակ չունեք ,որ  ներառականի   երեխաների հետ  պարապեք, երբ  պետությունը  գումար է տրամադրում դասասենյակի ,խաղասենյակի , գույքի  համար,   բայց   սրա  համար  գումար  ունեք..... դուք լրիվ  վատ  եք? , անամոթության  վերջն էր......

By Ծնող

Հարգելի ծնող, կրթական միջավայրի ստեղծման և բարեկարգման ծախսերը, ինչպես և մյուս ծախսերը,  կրթահամալիրում արվում են  կրրթահամալիրի խորհրդի հաստատած` պետական և ոչ պետական դրամական միջոցների տարեկական ծախսերի նախահաշվով: Կրթության հատուկ պայմանների կարիքով երեխաների կրթությունը կազմակերպվում է սահմանված կարգով, հաստատված տարեկան ծրագրով և նախահաշվով: Ծրագրերը, նախահաշիվները, ինչպես նաև տարեկան ծախսերի և ծրագրային հաշվետվությունները փակ փաստաթղթեր չեն, սահմանված կարգով և ժամկետներում կայքում հրապարակվում են. դրանց կարող եք ծանոթանալ նաև կրթահամալիրի, դպրոցի գրասենյակներում: Կրթահամալիրում սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) իրավունքները  և պարտականությունները որոշված են կրթահամալիրի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, նրա ստորագրած ուսումնառության պայմանագրով: Խնդրում ենք փաստաթղթերին ծանոթանալուց հետո Ձեր առաջարկություններն անել կոնկրետ, քննարկել դրանք ծրագրի և դպրոցի ղեկավարների հետ: 

Շնորհակալություն  սպառիչ  պատասխանի  համար,  փաստորեն  անդասասենյակ  հատուկ  կրթությունը  կազմակերպվում է սահմանված կարգով ........խոսքը  հենց դրա  մասին  է, ինչ  հատուկ կրթություն  առանց    հատուկ պայմանների,  առանձին սենյակը    նվազագույնն է ,որ  պետք  է  ունենան  հատուկ կրթություն ստացողները..........

By Հյուր

Կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» կրթական ծրագիրը, այդ թվում` հատուկ կրթությունը (առանձնահատուկ պայմանների կարիքով և արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների) կազմակերպվում է որպես ներառական ուսուցում: Սովորողի կրթությանն առնչվող ցանկացած հարց պիտի քննարկեք դպրոցի, ծրագրի ղեկավարի հետ.  դա կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով և ուսումնառության պայմանագրով նախատեսված Ձեր իրավունքն է ու պարտականությունն է: 

Կարծիք ավելացնել