• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Կրեդոն ընդդեմ դոգմայի

Comments

Միսթր Յուրա ջան, ամենայն հարգանք տածելով Ձեր խոհեմագույն անձի հանդեպ, թույլ տվեք հընթացս դիտարկումներ ներկայացնել առ այն, որ Ձեր նյութի վերնագիրը կապ չունի բուն բովանդակային հայեցակարգի հետ: Ընդսմին, կրեդոն ` որևէ իրողության չափանիշ է, և չի կարող հակադրության մեջ մտնել դոգմայի հետ, զի դոգման ևս որոշակի չափանիշ է իրողությունների այն համապարփակ համածիրի, որի ընկալումներկ դաշտում ապորւմ է հասարակությունը: Ինչ մնում է նյութում հիշատակված անձանց, ապա նորվեգացին դեռևս Էտալոն չէ, որևէ տիրույթային իրականության. նորվեգացին ու իր տարածած հայացքները ևս կարող են լինել ախմախ: Այս ամենն ի նկատի ունելով, չեմ կարող գնահատանքի չարժանացնել այն աշխատանքը, որը Դուք կատարել եք:

Վահրամ ջան, անգլերեն Credo vs Dogma արտահայտություն կա, որն ունի իր բացատրությունը: կրեդոն հավատամքն է՝ մի որևէ անձի սեփական սկզբունքների համակարգը, որը շատ դեպքերում համընկնում է դոգմա դարձած մտքերի, հասկացությունների հետ, սակայն հասարակության կյանքի զարգացման շարժիչ ուժը այն հատ ու կենտ անձերն են եղել, ովքեր իրենց կրեդոյով հակամարտության մեջ են մտել հաստատված դոգմատիկ պատկերացումների հետ: Նրանք երբեմն պարտվել են, բայց նույնիսկ պարտվելու դեպքերում էլ զարգացում են խթանել: Պատմության մեջ օրինակները ինձնից լավ գիտես: Սկսենք հենց Ջորդանո Բրունոյից, ով իր հավատամքով հակասության մեջ մտավ տիրող մտքի և բարոյականության կարգի հետ: Ես նորվեգացուն էտալոն չեմ դարձնում: Շատ հնարավոր է, որ նրա գրքերը "ախմախ" մտքեր պարունակեն: Իմ նյութի մեջ կարևորում եմ Առնո Փիթերսի և Իրիս Հոնդերդոսի վերջերս պատրաստած ինստալացիան`CreDogma անվանումով: Վահրամ ջան, բավականին լավ գիտես անգլերեն և կարող ես կարդալ իմ նյութի մեջ այդ անվանման հղումով հոդվածը և ավելի պարզ կլինի իմ դիրքորոշումը:

Հասկանալի է Միսթր Յուրա ջան, շնորհակալություն:

Add new comment

In mskh.am, Armenian comment with Latin letters will not publish.
CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.