• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Կրթական պարտեզ

Հայացք կրթական պարտեզին

Jun
17

Մեկօրյա վերապատրաստում։
«Պարտեզապուրակային գործ» դիպլոմային նախագծի հանրային գնահատում։

Ընդարձակվող լանջեր

May
17

Քոլեջ-Հյուսիսային դպրոց տանող արահետը արդեն ունի իր կանաչապատ լանջը: Երեկ մաքրեցինք այդ հատվածը, իսկ այսօր այն ճիմապատվեց: Թաղամասի բնակիչները անմիջապես նկատեցին կատարված փոփոխությունները և արտահայտեցին իրենց կարծիքը:

Խաղողագործությանն ընդառաջ

May
11

Այսօր այցելեցինք Վաղարշապատի հայտնի խաղողագործ Նահապետ Աթանյանի խաղողի այգի: Մեր այցելությունը կրթահամալիրում «Խաղողագործություն և գինեգործություն» նոր մասնագիտության քայլ - աշխատանք էր:

Քոլեջի բզզացող մեղվանոցը

Apr
27

Քոլեջի՝ մեղվանոց հիշեցնող այսօրվա աշխատանքային եռուզեռն ունեցավ այսօրինակ խաղաղ աշխատանքային պատկեր..... Ընթացքին իր ակտիվ ներդրումով մասնակից դարձավ Արագածոտնի մարզի Օշական գյուղի կրթահամալիրի բարեկամ Գայանե Մկրտչյանը:

Մեր քայլը

Apr
25

Ապրիլի 23-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիներն իրենց քայլն արեցին` ​պարտեզում աշխատելով, ծառ ու ծաղիկ  տնկելով, խնամելով: 

Տեսանյութը՝ Տաթև Աթոյանի

Տնկիներ Նորագյուղից

Apr
18

Նորագյուղը՝ նախկինում Կարմիր բերդ, Նորագեղ, ինչպես նաև Գըզըլ Գալի, Թազաքենդ, Կըզըլ Կալա, Ղըզըլ Զալա, անվանումներով հայտնի Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նորագյուղն անցյալում գտնվում էր Երևանի խանության Կրխբուլաղի մահալում (թաղամասում)` Հրազդան գետի աջ ափին։

Շաբաթ օրը Քոլեջում

Apr
14

Շուտով Կրթահամալիրի Քոլեջում նոր պատանեկան հյուրատուն կբացվի: Աշխատանքներն արդեն սկսված են: Կրթահամալիր ժամանած հյուրերը կունենան հարմարավետ նոր սենյակներ:

«Բալենի» նախագիծը Հայանիստում

Mar
27

«Բալենի» ուսումնական նախագիծը այսօր հյուրընկալվեց Հայանիստ գյուղի մեր բարեկամ Լյովա Հովհաննիսյանի այգում, ով Կրթական պարտեզին սիրով նվիրեց քառասունութ տնկի: Տնկիները կտրամադրվեն կրթահամալիրի դպրոցներին: Լսեք ԱՐՏբզզանի եթերում:

«Բալենի» ուսումնական ծառատունկ

Mar
24

Այս անգամ «Կրթական պարտեզ»-ի մեր խմբին հյուրընկալեց վարդենուտցի Մհեր Գրիգորյանը:

Շրջայց կրթական պարտեզով

Mar
22

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ

Շաբաթօրյա աշխատանքներ Սարալանջում

Mar
17

Այսօր Քոլեջի աշխատանքային խումբը շարունակեց աշխատանքները Սարալանջում․ տեղափոխեց տարածքի մեծ քարերի մի մասը։

Կշարունակենք երկուշաբթի։

Արդեն ծաղկող բալենիներ

Mar
06

Կրթական պարտեզը «Բալենիներ» նախագծով համալրվեց ևս վաթսունհինգ տնկիով. բալենի, տանձենի, սալորենի...
Բոլոր այս մրգատու ծառերից իրենց բաժինը կունենան կրթահամալիրի դպրոցները: Նախագծի աջակիցներ՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչներ՝ Գայանե Երիցյան և Նորայր Ալեքսանյան:

Ինչ գարուն է...

Mar
02

Մայր դպրոցից Հյուսիսային դպրոց տանող սարալանջին ծառատունկ է՝ երգով, պարով:

«Բալենի» ուսումնական ծառատունկ

Feb
28

Այսօր Կրթական պարտեզը հարստացավ մոտ հիսուն պտղատու ծառերով: Բալենիները, տանձենիները, սալորենիները մեզ նվիրեց Քոլեջի լավ բարեկամը՝ օշականցի Գայանե Սերոբյանը:

Բնագիտական մեդիանյութերի փաթեթ

Feb
26

6-րդ դասարանցիները ներկայացնում,են իրենց պատրաստած բնագիտական տեղեկատվական մեդիաֆիլմերը։

«Բալենի» ուսումնական ծառատունկ

Feb
25

Շաբաթ օրը բալենու և սալորենու մոտ հիսուն տնկի բերեցինք Քոլեջ

Pages

Subscribe to RSS - Կրթական պարտեզ