Կրթահամալիրում հանրապետության նախադպրոցական հաստատությունների, հինգ տարեկանների դաստիարակների վերապատրաստման չորրորդ օրն էր:
Լսեք ԱՐՏբզզանի թողարկումը՝ Քոլեջից:
Կրթահամալիրում վերապատրաստվում է տեխնոլոգիայի, երաժշտության ուսուցիչների, կազմակերպիչների տասնհինգ հոգանոց խումբը: ԱՐՏբզզանի եթերում վերապատրաստվողներն են:
«Բալենի» ուսումնական նախագիծը այսօր հյուրընկալվեց Հայանիստ գյուղի մեր բարեկամ Լյովա Հովհաննիսյանի այգում, ով Կրթական պարտեզին սիրով նվիրեց քառասունութ տնկի: Տնկիները կտրամադրվեն կրթահամալիրի դպրոցներին: Լսեք ԱՐՏբզզանի եթերում:
Այսօր Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայում «Արհեստ և Արվեստ» ցուցահանդեսի բացումն էր: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանյան քոլեջներն և ուսումնարանները իրենց արտադրությամբ: Կրթահամալիրի Քոլեջը նույնպես մասնակցում էր ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին մեր ուսանողների նկարները, խեցուց պատրաստված աշխատանքները:
Այսօր Կրթական պարտեզը հարստացավ մոտ հիսուն պտղատու ծառերով: Բալենիները, տանձենիները, սալորենիները մեզ նվիրեց Քոլեջի լավ բարեկամը՝ օշականցի Գայանե Սերոբյանը:
Կրթահամալիրում նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստման երկրորդ փուլն է, «Բարեկենդան-Ծաղկազարդ-Զատիկ» ծես: Լսեք ԱՐՏբզզանի եթերում:
Մարմար Մարկովնան… նոր ծրագիրներ է կազմել, Տե՛ր Աստված: Ես կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տեսնելու: Նա կանի, ես հավատում եմ: Զարմանալի կին է: Ափսոս, որ նրան լավ չեն ճանաչում առհասարակ: Է՜հ, վերջումը կճանաչեն, միշտ վերջումը...
Կրթական օրացույցով նախատեսված յուրաքանչյուր ծես իր ուրույն ներկայացումով դառնում է մեդիաուրբաթների ուսումնական կիրառության ամենաարդյունավետ ձևը: Փետրվարի առաջին մեդիաուրբաթը ներառում է բարեկենդանը, տերընդեզը, ղափաման՝ ծիսական անոնսի տեսքով, ստեղծելով համի, գույնի, տրամադրության ամբողջական պատկեր…