• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնություն

Աղբյուրը` armedu.am

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) առաջին անգամ Հայաստանում նախաձեռնում է Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որը կմեկնարկի 2011 թվականին: Առաջնության նպատակն է բացահայտել նոր տաղանդներ, զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը:

Առաջնությունն անց է կացվելու 2 փուլով և ունենալու է 6 անվանակարգ` սցենար, կերպարի դիզայն, գրաֆիկական դիզայն, անիմացիա, նորարարություն, կերպարի տեխնիական հնարավորություններ և լավագույն խաղ:
Հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի լավագույն ՏՏ /Տեղեկատվական Տեխնոլոգիաներ/ ընկերություններում մասնակցել տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների:
Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Ցանկացողները կարող են մասնակցել նախապես ձևավորված թիմով կամ որպես անհատ: Խաղերի նախագծման համար նախապայմաններ, սահմանափակումներ չկան, մասնակիցը կարող է նախագծել ինտերնետի, համակարգչի կամ բջջային հեռախոսների համար նախատեսված խաղեր, ինչպես նաև ընտրել խաղերի նախագծման համար իրեն հարմար ծրագրավորման լեզուն:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են անիմացիայի, խաղերի նախագծման մասնագետներ, սցենարիստներ, ծրագրավորողներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում:
Մրցույթն անկացվում է P-Art, Sourcio, Plexonic, Tx Systems, Triada, Robert Saakyants Production, MicroSoft ընկերությունների և WorldCyberGames, Association of Modern Technologies Professionals ասոցիացիաների աջակցությամբ:
Ցանկացողները գրանցման հայտ կարող են ներկայացնել հունվարի 17-ից փետրվարի 18-ը: Մրցույթի եզրափակիչ նախատեսվում է անցկացնել մարտ-ապրիլ ամիսներին: