• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Լեզուների բացօթյա տոնավաճառ

Նկարագրություն: 
Աննախադեպ էր Մարթա Ասատրյանի մտահղացմամբ իրականացված «Լեզուների բացօթյա տոնավաճառը»: Ավելի ճշգրիտ լինելու համար կարելի է ասել, որ դա լեզուների «տոնահյուրասիրություն» էր, քանի որ այստեղ վաճառելու փոխարեն հյուրասիրում էին: Ավագ դպրոցում դասավանդվող յոթ օտար լեզու դասավանդողներ իրենց սովորողների հետ պատրաստել էին ուսումնասիրվող լեզվակիր երկրի ավանդական մի ուտեստ և հյուրասիրում էին հենց այդ լեզվով: Յուրաքանչյուր սեղան մի երկիր էր խորհրդանշում իր ուտեստներով և երկրի փոքրիկ դրոշով, իսկ սեղանի մոտ կանգնած էին այդ երկրի լեզուն դասավանդողը և այդ օտար լեզուն ընտրած մի քանի սովորող: Առաջինը մոտեցա մեր անմիջական հարևան երկրի սեղանին՝ վրացականին: Վրացական խաչանախշ դրոշի մոտ կանգնած էր Ռինա Շագինայանը իր սովորոների հետ: «Կետիլի իխոս տկվելի մոբռձանեբա» ասելով՝ Ռինա Շագինյանն իր սովորողների հետ իսկական վրացական հյուրասիրությամբ իսկական վրացական խաչապուրիներ էր հյուրասիրում: Հաջորդ մեր հարևան երկիրը Իրանն է: Իրանական սեղանի մոտ պարսկերենի մեր նորեկ դասավանդող Դիանա Ղազարյանն է: Երևի Դիանան չէր կարողացել գտնել Իրանը խորհրդանշող փոքրիկ դրոշ և այդ պատճառով էլ նա սեղանի վրա էր դրել իրենց Սուրբ գիրքը՝ հայերեն թարգմանությամբ: Պարսկերեն «բարի գալուստ - խոշ ամադիդ» -ով դիմավորեց ինձ Դիանան և իր պատրաստած պարսկական աղցանով հյուրասիրեց: Երկու քայլ այն կողմ Քոքչյան էլենն էր եկողներին հյուրասիրում թուրքական թեյով և քունջութով պատված թուրքական «սիմիթ - հացաբուլի», ու լսվում է՝ «Խոշ գելդի - բարով եք եկել»: Չհասցրեցի խմել թուրքական թեյը, երբ Ժաննա Հակոբյանը կողքի սեղանից հրավիրեց իրենց մոտ ասելով՝ «Добро пожаловать, Mr. Юра , попробуйте русские пряники». Նույն սեղանին նաև ֆրանսիական դրոշակն էր, որի կողքին ֆրանսիական թարրմ ռուլեթներով լի մեծ ափսեն: Աննա Մարությանն էր և ֆրանսերենը որպես օտար լեզու ընտրած երեք սովորող: Այստեղ արդեն լսելի դարձավ «Bienvenue, bienvenue, bienvenue» ֆրանսերեն ողջույնը: Հպարտ էին իսպանական սեղանը ներկայացնող սովորողները Նարինե Բարսեղյանի ղեկավարությամբ: Նրանք իրենց սեղանին 21 երկիր խորհրդանշող դրոշակների մի փունջ էին դրել և իսպանական մի թխվածք՝ «տորտիլիա», որը համեմված էր իսպաներեն «bienvenidos»-ով: Անգլիական թեյով և բոլորին հասկանալի «Welcome»-ով դիմավորեցին ինձ Իրինա Ապոյանի սովորողները: Իսկ մինչ այդ, լեզուների այս իսկական տոնախմբությանը մասնակից դարձավ տիար Աշոտ Բլեյանը: Նա մեկ առ մեկ նշեց բոլոր լեզուների դասավանդման առանձնահատուկ կարևորությունը կրթահամալիրում և հատկապես առանձնացրեց այն միտքը, որ մեր հարևան երկրների լեզուները պետք է դասավանդվեն կենդանի շփումներով և կրթական փոխանակումներով: Վերջում Իրինա Ապոյանի սովորողները ցուցադրեցին իրենց պատրաստած անգլերեն ներկայացումը: Նախագիծն այս տպավորիչ էր ու անմոռանալի:
Բաժին: 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.