• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հյուր բանաստեղծուհուն

Նախ՝ տեղի ունեցավ բանաստեղծուհուն և նրա որդուն՝ քանդակագործ Արա Շիրազին նվիրված հուշատախտակի հանդիսավոր բացումը այն բնակելի շենքի պատին, որտեղ ապրել են նրանք և որտեղ հիմա գտնվում է Սիլվա Կապուտիկյանի բնակարան-թանգարանը։ Երկրորդ իրադարձությունն ավելի շատ ոգևորել էր փոքրիկներին։ Դեռևս անցյալ տարի թանգարանը հայտարարել էր համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ, որի նպատակն էր բանաստեղծուհու 100-ամյակի առթիվ հրատարակել նրա մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ երեխաների նկարազարդմամբ: Մրցույթին մասնակցել էին 7-17 տարեկան երեխաներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքի հայ համայնքներից։ Այդ օրը մրցույթում հաղթող երեխաները ստանում էին իրենց մրցանակները։
Հանդիսավոր արարողություններից հետո  ԱՐՏբզզանը փոքրիկ հարցազրույց ունեցավ թանգարանի տնօրեն տիկին Արմենուհի Դեմիրճյանի հետ:

 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.