• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

«Բարեկամություն». մանկավարժական նորարարության հունիսյան բաց ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանկավարժական նորարարության ամենամյա հունիսյան «Բարեկամություն 2018» ճամբարը կազմակերպվում է 2 փուլով՝

  • հունիսի 11-15-ը՝ սովորողների մասնակցությամբ համերգ-ցուցադրություն-ներկայացումներ, ազգագրական բաց փառատոն.
  • հունիսի 18-20-ը՝  մանկավարժական աշխատողների բաց ճամբար նախագծային ջոկատներով։

Ճամբարը որոշված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող 2018թ. աշխատանքներով, կազմակերպվում է կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։ Ճամբարի մասնակիցները Հայաստանի, Արցախի, Վրաստանի՝ նորարարությամբ հետաքրքրվող մանկավարժական աշխատողներն են, կրթության գործի կազմակերպիչները։ «Բլեյան» կրթական բաց ցանցով հետաքրքրված ուսուցիչներին հունիսի 11-15-ին հրավիրում ենք մասնակցելու իրենց սովորողների խմբի հետ։ Ճամբարի որևէ փուլին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Ճամբարի մանրամասն ծրագրին, աշխատակարգին, լուսաբանմանը կարող եք հետևել ճամբարի բլոգում՝ friendshipcampblog.wordpress.com, mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներում։
Մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանից։ 

Բարեկամություն ճամբարի հայտարարությունը

Ընդհանուր աշխատակարգը։

Աղբյուրը։

Էջի լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.