• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ամառային ընթերցարան #1. ավագ դպրոցի սովորողներ

Ծնվել մեծացել եմ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
Ոչ շատ մեծ, հանգիստ քաղաք է: Աբովյանիս հովը, մարդկանց ոչ այդքան շատ լինելը՜. պաշտում եմ Աբովյանս: Վաղուց բնակվում ենք մի շենքում, որտեղ մայրս, տատիկս, մորաքույրս և մորեղբայրներս տեղափոխվել են շատ վաղուց:

Մայիսի տասն էր, ժամը՝ մեկը: Ես ու Արփին մեկ-երկու րոպե ուշացած մտանք հարթակ: Հանդիպումը Ծովինար Բանուչյանի հետ էր: Դե, ամենաառաջին րոպեներից ես էլ, Արփին էլ սիրահարվեցինք նրա կերպարին: Ծովինարը պատմում էր, թե ինչպես էր ստեղծագործում, ո՛ր ժամին, ի՛նչ պայմաններում: Ծովինարի ասած ամեն բառին իմ ու Արփիի հայացները իրար էին հանդիպում, ու դա արդեն ծիծաղելի էր դարձել: