• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական օրացույցի կազմման, հրապարակման կարգ

Ուսումնական պլաններով որոշված կարգ
mskh.am-ի աշխատակարգի լրացում

Նախագիծ

  • mskh.am-ում կան բաժիններ՝
    Օրացույց ՝ տարեկան, ամսական օրացույցներով,
    Հունվար, Փետրվար, Մարտ, Ապրիլ, Մայիս, Հունիս, Հուլիս, Օգոստոս, Սեպտեմբեր, Հոկտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր ամիսների՝ օրվա աշխատակարգերով։
  • Կրթահամալիրի ուսումնական տարվա ուսումնական օրացույցը մշակվում է մանկավարժության կենտրոնում՝ ուսումնական նախագծերի, դպրոցների, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։ Օրացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսումնական տարվա ընթացքում ուսումնական օրացույցում  փոփոխություններն արվում են միայն կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։ Կրթահամալիրի օրացույցը հրապարակում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը։
  • Ուսումնական օրացույցի հավելվածներն են դպրոցների, ուսումնական կենտրոնների, ստուգատես-ստեղծագործական հավաքների ամսական օրացույցները։ Դրանք կազմում և հրապարակում են դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարները՝ ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների աշխատակարգերի հիման վրա։
  • Կրթահամալիրի ամսվա ուսումնական օրացույցը կազմվում է մինչև նախորդ ամսվա վերջին շաբաթվա երեքշաբթի օրը՝ կրթահամալիրի մասնաժողովի նիստը։ Օրացույցը կազմվում է կրթահամալիրի տարեկան, դպրոցների, ուսումնական կենտրոնների ամսական օրացույցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների՝ հրապարակված ծրագրերի-աշխատակարգերի հիման վրա։ Օրացույցը հրապարակում է  մանկավարժության կենտրոնը։ Օրացույցում հիմնավորված լրացումներ, փոփոխություններ արվում են ուսումնական շաբաթվա նախորդ ուրբաթ-կիրակի օրերին։ Փոփոխություններն առաջարկում են դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարները՝ ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները։
  • Կրթահամալիրի օրվա աշխատակարգը կազմում է mskh.am-ի առաջին էջի խմբագիրը՝ ամսվա օրացույցի, դպրոցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների օրվա աշխատակարգերի հիման վրա։ Օրվա աշխատակարգում գործերը ներառվում են հղումներով։
  • Օրվա աշխատակարգը հրապարակվում է նախորդ օրը՝ մինչև 13։00՝ որպես նախագիծ։ Դպրոցների, ուսումնական կենտրոնների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները մինչև 15։00 դրանում լրացում առաջարկում են գրավոր՝ հղում-հիմնավորումով։

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.